Կրեմ բրյուլե 10 րոպեում. Ունիվերսալ, անչափ քնքուշ կրեմ տորթերի, աղանդերների համար

Կրեմ բրյուլե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կրեմ բրյուլե աղանդերը վաղուց արդեն համարվում է նրբագույն դասական քաղցրավենիք: Այս քնքշությունը՝ եփած խտացրած կաթի կարամելային համով, ամենանուրբ կրեմն է, որով կարելի է բիսկվիթի շերտերին քսել և ստանալ հիանալի, համեղ տորթ:

Այս կրեմի հետ սովորական հացն անգամ կարող է հիանալի աղանդեր դառնալ, եթե կրեմն օգտագործեք որպես բուտերբրոդի քսուկ։

Կրեմ բրյուլե

Կրեմ բրյուլե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սերուցք 35%-ից ոչ պակաս — 500 մլ

_Եփած խտացրած կաթ — 1 բանկա

Նախապատրաստում՝ 5 րոպե
Պատրաստում՝ 10 րոպե
Արդյունքը՝ 700 գր

Կրեմ բրյուլե

Կրեմ բրյուլե. Պատրաստման եղանակը

_Սերուցքը լավ սառեցնել և հարիչով հարել բարձր արագությամբ մինչև կրեմի աստիճանի հասնելը։ Որպեսզի կրեմը լավ հարվի, հարիչ ոտիկներն ու ամանը կարող եք մի քանի րոպե դնել սառնարանում։

_Շարունակելով հարել սերուցքը՝ ավելացնել 2 ճաշի գդալ եփած խտացրած կաթ։

_Սերուցքը հարել մինչև պինդ փրփուրի աստիճան:

_Այսպես ավելացնել ամբողջ խտացրած կաթը, կրեմը հարել այնքան, որ ստացվի միատարր զանգված։

_Կրեմի մեջ կարող են մնալ եփած խտացրած կաթի փոքրիկ գնդիկներ, որոնք շատ օգտակար եղան կլինեն ու էլ ավելի կհարստացնեն կրեմի համը։

_ Կարող եք ավելացնել խտացրած կաթ:

Կրեմ բրյուլե

Այժմ արդեն կարող եք տորթը պատել պատրաստի կրեմով։

Պատրաստի կրեմը փակ տարայի մեջ կարող եք պահել սառնարանում։

Բարի ախորժակ:

 

Խնդրում ենք Գնահատեք