Հաղարջի ժելե. Նուրբ և թեթև համ

Հաղարջի ժելե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հաղարջի ժելե. Ամբողջ գործընթացը տևում է մոտ 20 րոպե:

Հատապտուղներով ժելեն շատ հաճելի համ ունի, այն օգտագործվում է թե թեյելիս, թե խմորեղեն պատրաստելիս: Ընտանիքիս անդամները սիրով են ուտում այս համեղ ջեմը:

Առաջարկում եմ ձեզ փորձել այս բաղադրատոմսը: Անգամ պետք չէ հատապտուղները մաքրել ճյուղերից: Ես դրանք հարեցի բլենդերով` շաքարի հետ միասին, իսկ հետո եռացրեցի:

Եթե ​​չկան տեխնիկական հնարավորություններ, սովորական գդալով էլ կարող եք անել: Միայն թե հաշվի առեք, որ տևելու է մոտ 10 րոպե, մինչև հաղարջը դուրս տա հյութը: Մեկ-երկու՝ և դոնդողը պատրաստ է:

Հաղարջի ժելե

Հաղարջի ժելե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարմիր հաղարջ 1 կգ

_Շաքար 1 կգ

Հաղարջի ժելե

Հաղարջի ժելե

Հաղարջի ժելե. Պատրաստման եղանակը

_Հաղարջը լավ լվանալ ճյուղերով և թողնել, որ ջուրը ցամաքի: Դրանից հետո ծածկել շաքարավազով և ձեռքի հարիչով տրորել հատապտուղները հենց ցողուններով:

_Լցնել հատապտուղների խյուսը մեծ կաթսայի մեջ (զանգվածը ծավալով մեծանում է պատրաստման ընթացքում) և դնել հնարավոր ամենաբարձր կրակի վրա:

_Խյուսը եռացնել՝ անընդհատ խառնելով: Դրանից հետո եփել ևս 8-10 րոպե նույն կրակի վրա՝ շարունակելով խառնել, որպեսզի ջեմը չկպչի:

_Ջեմը քամոցով քամեք՝ լավ սեղմելով մզվածքը, դրա մեջ է գտնվում պեկտինը, ինչը կօգնի ժելեին ամրանալ:

_Մզվածքը հետագայում կարելի է օգտագործել կոմպոտ պատրաստելու համար.

_Լցնել զանգվածը ստերիլ բանկաների մեջ և մեկ օր թողնել առանց կափարիչների:

_Դոնդողը պետք է ծածկված լինի հաստ պաշտպանիչ թաղանթով: Դրանից հետո փակել կափարիչները և դնել սառնարանում կամ մառանում:

Հաղարջի ժելե

Հաղարջի ժելե

Հատապտղային ժելեն լավ է պահվում սենյակային ջերմաստիճանում: Վրան առաջացած թաղանթը կպաշտպանի ջեմը բորբոսից և թթվելուց:

Հաղարջի անուշահոտ ժելեն կարելի է ուտել գդալով, քսել բուլկու վրա և նույնիսկ օգտագործել տորթեր թխելիս:

Հաղարջի ժելեն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ ծիրանի կոնֆիտյուր

Խնդրում ենք Գնահատեք