Այսօր ուզում ենք ձեզ առաջարկել համեղ աղանդերի հետաքրքիր տարբերակ:
Դուք արագ և հեշտությամբ կպատրաստեք և կարծում եմ, ձեզ այն դուր կգա:

Համեղ աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գետնանուշ 300 գր
_Պնդուկ 100 գր
_Մածուն 1 բաժակ
_Մեղր 2 ճաշի գդալ
_Կակաո 0,5 բաժակ
_Կոկոսի փաթիլներ կամ մանրացված վարսակի ալյուր

Համեղ աղանդեր. Պատրաստման եղանակը
_Ավելի լավ է ընտրել բարձրորակ կակաո՝ յուղայնության բարձր տոկոսով, որպեսզի կոնֆետներն ամբողջությամբ շոկոլադե լինեն։
_Ընկույզները բլենդերով մանրացնել, այնքան մինչև լավ փշրվեն։
_Ընկույզին խառնել մածուն, կակաո, մեղր կամ օշարակ, հարել։
Հուշում. Մածունը կարելի է փոխարինել թթվասերով կամ թանձր սերուցքով, խտացրած կաթով։
_Ստացված զանգվածից փոքրիկ գնդիկներ անել և թաթախել կոկոսի կամ մանրացված վարսակի փաթիլների, ընկույզի և այլնի մեջ։
_Դասավորել տարայի մեջ ու դնել սառնարանը՝ պնդանալու։

Այսպիսի համեղ քաղցրավենիքները կարելի է ավելի հետաքրքիր դարձնել, եթե գնդիկի ներսում ամբողջական ընկույզ դնեք։
Հաճելի համտեսում:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







