Համեղ թխվածքաբլիթներ. Բերանում հալչող, նվազագույն բաղադրիչներով աղանդեր

Համեղ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համեղ թխվածքաբլիթներ պարզ բաղադրատոմսով. Արագ աղանդեր, որը շատ հեշտ է պատրաստվում:

Ամենահեշտ և արագ թխվածքաբլիթները դուք անպայման կգնահատեք և կավելացնեք ձեր բաղադրատոմսերի գրքում:

Համեղ թխվածքաբլիթներ
Համեղ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ շաքարավազ 125 գ

_ կարագ 125 գ

_ ձու 2 հատ

_ բոված, մանրացված գետնանուշ 100 գ

_ ալյուր մոտ 350 գ

_ փխրեցուցիչ 8 գ

_ մանրացված նուշ կամ ցանկացած այլ ընկույզ՝ ըստ ճաշակի, կակաո և դեղնուց՝ թխվածքաբլիթները զարդարելու համար

Համեղ թխվածքաբլիթներ
Համեղ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_ Փափկած կարագը շաքարավազի հետ տրորել և ավելացնել ձուն։ Զանգվածը լավ խառնել մինչև ամբողջովին համասեռ դառնալը։

_ Ավելացնել կտրատած գետնանուշը և հարել։

_ Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածին, միաժամանակ լցնել փխրեցուցիչը։

_ Ավելացնել այնքան ալյուր, որ փափուկ, ճկուն, առաձգական զանգված ստանանք, բայց չչարաշահեք, որպեսզի խմորը շատ թանձր չդառնա։

_ Խմորը դնել յուղաթղթի վրա և գրտնակել մոտ 2 — 3 մմ հաստությամբ շերտով։

_ Կտրել թխվածքաբլիթները ցանկացած ձևով և շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա:

_ Դեղնուցը հարել կակաոյի հետ, թխվածքաբլիթների վրա քսել, ցանել մանր կտրատած ընկույզ ըստ ցանկության։

_ Կարող եք զարդարել ձեր ցանկությամբ:

_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-20 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը։

Համեղ թխվածքաբլիթներ Համեղ թխվածքաբլիթներ
Թխվածքաբլիթները պարզապես զարմանալի են, խրթխրթան, բուրավետ, ընկույզի համով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շաքար-լոխում առանց ձվի թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք