Համեղ կարկանդակ. Շատ հարմար է որպես նախուտեստ կամ թեթև ընթրիք

Համեղ կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ կարկանդակ. Ես այն հետս վերցնում, տանում եմ աշխատանքի և վայելում մեկ բաժակ թեյի կամ կոմպոտի հետ: Ամռանը ես այլ կարկանդակներ չեմ թխում: Բոլորովին հավես չի լինում ժամանակ կորցնել խմորի վրա:

Այս դեպքում ամեն ինչ պարզ է, պետք է միայն խմորը խառնել գդալով, լցնել ջեռոցի կաղապարի վրա, վրան լցնել լցոնը, կրկին՝ խմոր և դնել ջեռոցում: Ստացվում է լավ, շատ համեղ կարկանդակ:

Համեղ կարկանդակ

Համեղ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_2 բաժակ տաք կաթ (մի բաժակը՝ 200 մլ)

_1 բաժակ տաք ջուր

_40 գրամ թարմ խմորիչ

_60 մլ բուսական յուղ

_1 ճաշի գդալ շաքար

_1,5 թեյի գդալ աղ

_5 բաժակ ալյուր

Լցոն

_200 գրամ սպանախ

_1 միջին սոխ

_կես թեյի գդալ աղ

_1 թեյի գդալ պղպեղ

_5 ճաշի գդալ բուսական յուղ

_ֆետա պանրի կտոր (50 գրամ)

Համեղ կարկանդակ

Համեղ կարկանդակ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լավ լվանալ սպանախը և 15 րոպե թողնել ջրի մեջ, ապա նորից լվանալ: Սա կօգնի ազատվել մանր ավազից:

_Կտրտել սպանախը, դնել ամանի մեջ և ծածկել ջրով, թողնել ևս 30 րոպե:

_Ալյուրը լցնել ամանի մեջ, խառնել աղի հետ: Ավելացնել խմորիչ, շաքար, մի բաժակ տաք ջուր, 2 բաժակ տաք կաթ, բուսական յուղ: Գդալով խառնել և թող տաք տեղում մնա, քանի դեռ լցոնն եք պատրաստում:

_Լցնել սպանախը քամոցի մեջ, որ քամվի ջուրը:

_Կտրեք սոխը կես օղակներով և ձեռքով լավ տրորեք սպանախը: Ավելացնել աղ, պղպեղ, յուղ և պանիր: Խառնել ամեն ինչ և  լցոնումը պատրաստ է:

_Ջեռոցի կաղապարը յուղել բուսական յուղով և լցնել խմորի կեսը, ապա ավելացնել լցոնը և մնացած խմորը: Խմորը հավասարաչափ տարածեք սիլիկոնե բահիկի օգնությամբ:

_1 ճաշի գդալ թթվասերով կամ կաթով հարած ձուն քսել կարկանդակի վերին մասին, վրան քնջութի սերմեր ցանել:

_Թխել 200 աստիճանով, մինչև կարկանդակն ամբողջովին եփվի: Դա տևում է մոտ 40 րոպե, ժամանակը կարող է տարբերվել, կախված ձեր վառարանից:

Համեղ կարկանդակ

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Արագ պատրաստվող խաչապուրի

Խնդրում ենք Գնահատեք