Անմահական Քյուֆթա․ Պատրաստելու և հյուրերին զարմացնելու 2 Համեղ Տարբերակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ճաշացանկում ավանդական Գավառի Քյուֆթա է, հետաքրքիր պատրաստման 2 համեղ տարբերակ ենք առաջարկելու։ Այն տոնական նաև Ամանորյա շքեղ ուտեստ է, բայց և կարելի է ամենօրյա ավելի պարզ տարբերակով պատրաստել։ Մի խոսքով հիմա կտեսնեք։

 Քյուֆթա

Քյուֆթա Բաղադրիչներ

_Ծեծած տավարի փափկամսից պատրաստված քյուֆթայի միս — 1 կգ․

_Սոխ — 1 գլուխ

_Ալյուր — 1 ճաշի գդալ

_Կաթ — 3 ճաշի գդալ

_Ձու  — 1 հատ

_Չորացրած ռեհան —  մի պտղունց

_Չոր աջիկա — 0,5 թ․գդ

_Ոգելից — օղի կամ կոնյակ 1 ճ․գդ

Քյուֆթա պատրաստելու տարբերակները

_Նախ պետք է նախապատրաստենք միսը, հետո պատրաստման տարբերակները առաջարկենք

_Դրա համար 1 գլուխ սոխը հարկավոր է շատ մանր կտրատել, իսկ եթե սոխ չեք սիրում կարող եք աղալ, որ չզգաք, իմ դեպքում ես ավելի շատ սիրում եմ խոշոր սոխի կտորներ, թեպետ հիմա կփորձեմ հնարավորինս մանր կտրատել

_Լցնենք այն տարայի մեջ, վրան ավելացնում ենք 1 ճաշի գդալ ալյուրը

_Վրան ավելացնում ենք 0,5 թ․ գդալ չոր կծու աջիկա, այն համեղ կծվություն կհաղորդի մեր քյուֆթային

_Աղ չենք ավելացնում, քանի որ արդեն ծեծված մսի մեջ բավական չափով աղ կա

_1 ձուն ավելացնում ենք զանգվածի վրա

_3 ճաշի գդալ կաթ ենք ավելացնում

_Մի պտղունց չորացրած ռեհան ենք լցնում փշրելով

_Այս խառնուրդը լավ խառնում ենք

_Հագնում ենք ձեռնոց և անցնում գործի, քանի-որ քյուֆթան ձեռք է սիրում

_Քյուֆթա բառը ըստ որոշ աղբյուրների պարսկերենից է փոխառված և նշանակում է մանրացրած մսե գնդիկներ, իրականում այն թարմ տավարի միսը 5-6 անգամ աղացած, համեմված, իսկ հնում՝ փայտով քարի վրա ծեծված մսից պատրաստվող գնդիկներն են։ Իրենց համեղությամբ հայտնի է Գավառի կամ Քյավառի, ինչպես նաև Էջմիածնի քյուֆթան։

 Քյուֆթա

_Ես վերցրել եմ արդեն պատրաստի ծեծված քյուֆթան, այն ավելացնում ենք մեր խառնուրդին և սկսում ենք ձեռքով լավ խփել, մեծ ծավալների դեպքում հատուկ խառնիչներ կամ հարիչներ կան, որոնք այս ծանր և պատասխանատու գործն իրականացնում են, ինչևէ ես էլ պատվով հաղթահարեցի այս փուլը

_Մի փոքրիկ նյուանս, քյուֆթայի վարպետները պարտադիր ծեծելուց մեկ ճաշի գդալ օղի կամ կոնյակ են լցնում, ես էլ այդպես կվարվեմ, վերջում կավելացնեմ մի փոքր էլ խառնելուց հետո անցնենք պատրաստմանը

_Սկզբում առաջարկենք ավանդական ջրում խաշելու տարբերակը, դրա համար անհրաժեշտ է վերցնել խորը փռված ափսե, և ջրի մեջ թաթախել, իմ վերցրած տարրան երևի թե այնքան էլ իմ նկարագրածին չէր համընկնում, բայց այսօր սրանով եմ փորձելու, այն նախապես ներսից թրջել եմ

_Ձեռքով ամբողջությամբ կլցնենք տարան, կհավասարեցնենք վերևից ինչքան կարող ենք, որպեսզի կլորիկ ստացվի եփվելուց հետո, բայց ես կարծում եմ, եթե համեղ է պատրաստված արդեն էական չէ ինչ ձև կունենա կտորը

_Ինչևէ գազօջախի վրա ջուրը պետք է հասած լինի եռման ջերմաստիճանի և այս գունդը շրջում ենք ջրի մեջ

_Այո, այս տարայից դուրս եկավ երկարավուն գունդ, կփորձեմ նաև այս փռված փոքրիկ, նախապես թրջված կլոր տարայով

_Այս մյուսը ավելի կլորիկ ստացվեց, ըստ այս օրինակի ճիշտ ընտրեք գնդիկ ստանալու ափսեն, իսկ մինչ նրանք կեռան մոտ 30-40 րոպե, մենք ներկայացնենք պատրաստման երկրորդ առավել հեշտ տարբերակը

_Գազօջախի վրա թավա ենք դնում, ձիթայուղ ավելացնում մեջը լավ տաքացնում և մեր պատրաստած քյուֆթայի զանգվածը հենց այսպես գդալով դնում ենք թավայի մեջ, կարող ենք ձեռքերը թրջել և ձեռքերով կոտլետներ պատրաստել, բայց ավելի արագ և պարզ տարբերակն եմ ձեզ ներկայացնում, ահա այսպես բոլոր կոտլետանման քյուֆթաները շարում ենք և սկսում տապակել

_3-4 րոպե ամեն կողմից միջին կրակի տակ, կարելի է և փակ կափարիչով․ լրիվ բավական է քյուֆթայից կոտլետների պատրաստ լինելու համար

_Դուք կարող եք իհարկե լայք դնել արդեն տեսանյութի տակ, հուսով այն հավանել եք, ձեզ համար դա դժվար չի, իսկ ինձ համար շատ հաճելի է

_Կարելի է հյուրասիրել, հոտով և տեսքով հիանալ, և արագ անցնել գործի, այսինքն ուտելուն․ քանի դեռ չի վերջացել

 Քյուֆթա

_Իսկ այս ընթացքում արդեն ջրի մեջ դրած քյուֆթայի գնդերը լիովին խաշված կլինեն, եթե գնդերը փոքր են, ապա 30 րոպեն լրիվ բավարար է, մեծերի դեպքում մոտ 40 րոպե պետք է եփվեն

_Հրաշք, սրանք էլ լրիվ ուրիշ համ ունեն, նույն բաղադրիչից 2 տարբեր սիրելի ուտեստներ, մեկը տոնական սեղանին, մյուսը արագ ձեր ճաշին

_Չմոռանանք նաև կարագ քերենք վրան, այն պարտադիր է և մաղթենք ձեզ բարի ախորժակ։ Դա էլ է պարտադիր։

Անմահական Քյուֆթա․ Պատրաստելու և հյուրերին զարմացնելու 2 Համեղ Տարբերակ (Տեսանյութ)

Խնդրում ենք Գնահատեք