Համեղ կեքս. Մատչելի և պարզ բաղադրատոմսը ծանոթ է մանկությունից

Համեղ կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխենք Համեղ կեքս պարզ բաղադրատոմսով, որը շատերին ծանոթ է: Պարզապես պետք է խառնել կեֆիրը ցանկացած մուրաբայի և ալյուրի հետ: Արդյունքում ստանում ենք թեյի հետ մատուցելու բուրավետ և հարուստ կեքս:

Համեղ կեքս

Համեղ կեքս. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_մածուն 1 բաժակ

_մուրաբա 1 բաժակ

_ ձու 2 հատ

_ սոդա 1 թեյի գդալ

_ շաքարավազ 50 գ

_ բուսական յուղ 60 մլ

_ ալյուր 300 գ

Համեղ կեքսՀամեղ կեքս

Համեղ կեքս. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք ցանկացած մուրաբա ձեր ցանկությամբ: Եթե ցանկանում եք քաղցրի և թթվի հավասարակշռություն, կարող եք փորձել ծիրանի, հաղարջի, սալորի և բալի մուրաբա։

_ Ալյուրը մաղել և խառնել սոդայի հետ։

_ Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև վերջինս լուծվի։

_ Ձվի զանգվածի մեջ լցնել մածուն, խառնել։

_ Ավելացնել բուսայուղ և խառնել զանգվածը։

_ Լցնել մուրաբան և հարել։

_ Չոր բաղադրիչները միացնել ջրիկ հիմքի հետ և խառնել, որ ստացվի միատարր խմոր առանց գնդիկների։

_Ջեռոցի տապակը կամ կաղապարը ծոծկել յուղաթղթով, քսել բուսայուղ և լցնել խմորը, հարթեցնել։

_ Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցին։

Համեղ կեքս

Սառած կեքսի վրա ցանել շաքարի փոշի և մատուցել թեյի հետ։

Փարթամ, խոնավ, բուրավետ, ձեր սիրած մուրաբայի համով թխվածքը հենց այն է, ինչ պետք է թեյի համար:

Ցանկության դեպքում կարող եք շաքարի փոշու փոխարեն լցնել հալած շոկոլադ կամ արագ կրեմ պատրաստել յուղալի թթվասերից ու շաքարի փոշուց։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք