Եթե դուք էլ ինձ նման շոկոլադե Համեղ կոնֆետների սիրահար եք, ապա այս բաղադրատոմսը ձեզ անպայման դուր կգա:
Մենք օգտագործում ենք ընդամենը մի քանի մթերք և հաշված րոպեների ընթացքում ստանում ենք շոկոլադե, բուրավետ և համեղ դեսերտ գետնանուշով։

Համեղ կոնֆետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնային կամ սև շոկոլադ 350 գր
_Խտացրած կաթ 450 գր
_Գետնանուշ կամ այլ ընկույզ 100 գր

Համեղ կոնֆետներ. Պատրաստման եղանակը
_Գետնանուշը տապակել չոր տապակի մեջ կամ ջեռոցում, սառեցնել և մանր կտրատել, բայց ոչ փշրանքների աստիճան։
_Վերցնել ձևամանը և ծածկել յուղաթղթով և քսել բուսական յուղ։
_Շոկոլադը կտրատել կտորներով։
_Խտացրած կաթը լցնել կաթսայի մեջ և ավելացնել շոկոլադը։
_Զանգվածը տաքացնել մարմանդ կրակի վրա և խառնել, մինչև հարվի։
_Զանգվածը կարելի է տաքացնել գոլորշու կամ պարզապես թույլ կրակի վրա։
_Ընկույզները լցնել տապակի մեջ, խառնել։
_Զանգվածը լցնել ձևամանի մեջ, հարթեցնել, մի երկու անգամ ձևամանը թափահարել։
_Սառեցնել սենյակային ջերմաստիճանում և դնել սառնարանը՝ ձևամանը թաղանթով ծածկել։
_Հանել սառնարանից, հեռացնել թուղթը և տաք չոր դանակով կտրատել մասերով։
_Աղանդերը պահել սառնարանում՝ տարայի մեջ։

Հաճելի համտեսում:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







