Այսօր առաջարկում եմ պատրստել համեղ կոնֆետներ, որոնք շատ ավելի հաճելի ու անվնաս են, քան խանութից գնվածները: Ես միշտ նման քաղցրավենիք եմ պատրաստում երեխաների համար և նույնիսկ մատուցում եմ տոնական սեղանին:

Համեղ կոնֆետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լուծվող սուրճ 1,5 թեյի գդալ
_Մասկարպոնե 250 գր
_Տաք ջուր 30 մլ
_Շաքարի փոշի 50 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Թխվածքաբլիթներ Սավոյարդի 140 գ
_Կակաո՝ ըստ ճաշակի


Համեղ կոնֆետներ. Պատրաստման եղանակը
_Լցնել լուծվող սուրճը տաք ջրի մեջ և թողնել սառչի:
_Փափուկ պանիրը խառնել շաքարի փոշու հետ, ավելացնել սառը սուրճը և ցանկության դեպքում, ավելացնել վանիլին:
_Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել, փշրանքների վերածել և լցնել փափուկ զանգվածի մեջ, խառնել մինչև հարթվի:
_Վերցնել ստացված զանգվածից մի թեյի գդալ, գնդիկներ անել և թաթախել կակաոյի մեջ:
_Միջուկով քաղցրավենիք պատրաստելու համար զանգվածից բլիթ պատրաստել, մեջը մի փոքր շոկոլադե մածուկ դնել ըստ ճաշակի և գնդիկ անել, թաթախել կակաոյի մեջ:
_Պատրաստի կոնֆետները դնել սառնարանը մի քանի ժամով, որպեսզի դրանք պնդանան:
_Քաղցրավենիքները շատ քնքուշ են, պարզապես հալվում են բերանում:


Դուք կարող եք պատրաստել միջուկ ընկույզով, չրերով կամ ցիտրուսային մարմելադով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







