Համեղ մարմելադ քաղցրավենիքն անչափ սիրում են մեր երեխաները, այնպես որ, առաջարկում ենք ինքնուրույն պատրաստել այդ բնական հաճելի աղանդերը:

Համեղ մարմելադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բանան 2 հատ
_Կիվի 2 հատ
_Տաք ջուր 40 մլ
_Մեղր 1 թեյի գդալ
_Ագար-ագար փոշի 10 գր

Պատրաստման եղանակը
_Ագար-ագարը լցնել տաք ջրի մեջ և թողնել մի քիչ, որպեսզի լավ լուծվի։
_Բանանն ու կիվին կտորներով կտրատել և բլենդերով մանրացնել խյուսի նման։
_Խյուսը դնել թույլ կրակի վրա և եռացնել, լցնել ագար-ագարը, խառնել, եփել 3 րոպե և ավելացնել մեղրը, խառնել։
_Ձևամանը ծածկել թաղանթով և լցնել զանգվածը։
_Թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում և դնել սառնարանը 2 ժամ։
_Մարմելադը կտրատել կտորներով և թաթախել կոկոսի փաթիլների մեջ։

Պահել ապակե տարայի մեջ, սառնարանում, երկու շաբաթ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







