Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համեղ շոռակարկանդակները պատրաստվում են շատ պարզ և արագ: Կարիք չկա խմոր պատրաստել կամ այդ բարդ գործողություններ անել, ամեն ինչ շատ, շատ պարզ է: Եվ այնքան համեղ է ստացվում, բուրավետ և քնքուշ:

Պարզապես զարմանալի է: Շնորհակալ կլինեք այս հետաքրքիր բաղադրատոմսի համար:

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում. Բաղադրությունը

_թխվածքաբլիթներ 150 գր

_կարագ 60 գր

_փափուկ կաթնաշոռ կամ կրեմ պանիր 400 գր

_շաքար  100 — 130 գր

_հավի ձու 2 հատ

_վանիլին

_եգիպտացորենի օսլա կամ ալյուր 15 գր

_թթվասեր 100 գր

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Մանրացնել թխվածքաբլիթները բլենդերի միջոցով կամ սովորական գրտնակով, մինչև մանր փշրանքներ ստացվեն:

_Բլիթների փշուրները լցնել ամանի մեջ և դրան ավելացնել հալած կարագը:

_Տեղադրել թղթե կաղապարները կեքսի տապակի մեջ, ներքևում լցնել բլիթի փշրանքների և կարագի խառնուրդը:

_Բաղադրիչների քանակը նախատեսված է 12 կեքսի համար: Մեկ կեքսիկի համար պետք է մոտ 1 ճաշի գդալ փշրանքների խառնուրդ: Հիմքը պատրաստելու համար լավ կլինի որևէ բաժակով փշուրները սեղմել, որ պնդանան: Թղթե ձևամանները կարելի է փոխարինել սիլիկոնով:

_Կաթնաշոռը անցկացնել մաղով, դրա մեջ ավելացնել շաքարավազը և խառնիչով հարել մինչև հարթ զանգված ստացվի:

_Դրանից հետո ձվերը մեկ-մեկ ավելացնելով հարել, խառնել այնպես, որ զանգվածը ամբողջությամբ համակցվի:

_Այժմ ավելացնել եգիպտացորենի օսլան, կարող եք այն փոխարինել ալյուրով և խառնել մինչև հարթ զանգված ստացվի: Մնում է ավելացնել թթվասերը և կրկին խառնել:

_Ստացված խառնուրդը բաժանել կեքսի կաղապարների մեջ և մակերեսը հարթեցնել գդալով:

_Դնել 15 րոպե նախապես տաքացրած ջեռոցում:

Համեղ շոռակարկանդակներ 15 րոպեում

Թող պատրաստի շոռակարկանդակները մի փոքր սառչեն կաղապարի մեջ, ապա հանեք և զարդարեք հատապտուղներով, ջեմով, կոկոսով և այլն:

Համեղ շոռակարկանդակները 15 րոպեում պատրաստ են:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք