Հայկական համով Գաթան թեյի համար հիանալի աղանդեր է, որն ունի հին պատմություն:
Աղանդերի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել Վարդան Այգեկցու (13-րդ դարի հայ առակագիր և քարոզիչ) «Խոզը և գաթան» առակում։ Գաթան մատուցում էին անհիշելի ժամանակներից և ընդունված էր դա անել քրիստոնեական տոների ժամանակ:

Հայկական համով Գաթա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 140 գր
_Ձու 4 հատ
_Թթվասեր 20% 200 գր
_Կարագ 210 գր
_Ալյուր 440 գր
_Փխրեցուցիչ 1/2 թեյի գդալ
_Աղ 1/3 թեյի գդալ

Հայկական համով Գաթա. Պատրաստման եղանակը
_Սառը կարագը (130 գ) քերել խոշոր քերիչով, ավելացնել ալյուրը (300 գ), տրորելով փշրանքներ ստանալ։
_Ավելացնել փխրեցուցիչ, աղ, թթվասեր, ձուն խառնել (1 հատ), հունցել խմորը և դնել սառնարանը 1 ժամով։
_Պատրաստել խորիզը՝ սառը կարագը (80 գ) անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել շաքարավազը, ալյուրը (140 գ), տրորելով փշրանքներ ստանալ և 30 րոպեով դնել սառնարանը։
_Խմորը գրտնակել, վրան լցնել խորիզը, եզրից փաթաթել և պինդ գրտնակել ռուլետը՝ սեղմելով։ Պատառաքաղով գծիկներ անել։
_Գաթան զիգզագ դանակով կտրատել, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Քսել հարած ձվի դեղնուց, դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը 35 րոպե։

Բարի ախորժակ:







