Հապալասով տիրամիսու. Նուրբ հատապտղային աղանդեր

Հապալասով տիրամիսու ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հապալասով տիրամիսու. Նուրբ հատապտղային աղանդեր: Սուրճով տիրամիսուն վաղուց արդեն ոչ մեկի չի զարմացնի: Բացի այդ, ամառային սեզոնը մեզ հնարավորություն է տալիս վայելել թեթև հատապտուղ աղանդեր: Այդ առիթը, մենք որոշեցինք օգտագործել այս անգամ շատ հաճելի վայելվող հապալասով տիրամիսու պատրաստելու համար: Հատապտուղների թարմացնող համը կատարյալ է շոգ ամառային օրերի համար:

Թունդ սուրճի փոխարեն, թխվածքաբլիթները կթրջվեն քաղցր հապալասի օշարակով: Եթե ​​դուք չեք գտել մասկարպոնե, այն կարող եք փոխարինել սերուցքի կամ յուղալի կաթնաշոռի խառնուրդով` սերուցքի, կարագի կամ կաթի հավելումով: Հապալասով տիրամիսուն բաժանել մատուցման բաժակների մեջ, որ ավելի հարմար լինի հյուրասիրել: Իսկ ընտանեկան հավաքույթների համար հարմար է մեկ մեծ սկուտեղով պատրաստել:

Հապալասով տիրամիսու

Հապալասով տիրամիսու. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սավոյարդի թխվածքաբլիթներ 16 հատ
  • Մասկարպոնե պանիր 200 գ
  • Ձու 3 հատ
  • Շաքար 210 գ
  • Հապալաս 420 գ
  • Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Հապալասով տիրամիսու

Հապալասով տիրամիսու

Հապալասով տիրամիսու. Պատրաստման եղանակը

  1. 400 գ հատապտուղը խառնեք բլենդերով, ավելացնել 150 գ շաքարավազ և կիտրոնի հյութ, եփեք 5 րոպե  միջին ջերմության վրա: Երբ խյուսը հովանա, առանձնացնել 2 ճաշի գդալ` զարդարման համար:
  2. Ձվի դեղնուցը հարել 50 գ շաքարավազով, մինչև ծավալը մեծանա: Ավելացնել մասկարպոնեն և նորից լավ հարել:
  3. Առանձնացված սպիտակուցը շաքարավազով հարել այնքան, մինչև առաջանան ամուր գագաթները: Փոքր չափերով ավելացնել ձվի դեղնուցին և զգուշորեն խառնել սիլիկոնային բահիկով` ներքևից վերև:
  4. Մատուցման ամանի տակ դնել թխուկների կեսը, ապա հատապտուղի խյուսի կեսը և նույն քանակության կրեմը:
  5. Կրկնել շերտերը, ծածկել աղանդերը սննդային թաղանթով և թողնել սառնարանում 2.5 ժամ:
  6. Աղանդերը սառնարանից հանել մատուցելուց 15 րոպե առաջ, զարդարել հատապտուղներով և վրան լցնել հապալասի ջեմ:

Հապալասով տիրամիսու

Եթե ​​հապալասով տիրամիսուն մեծահասակների համար եք պատրաստելու, ապա հատապտղի խյուսին կարող եք ավելացնել մի քիչ լիկյոր: Հաճելի բույրը և թեթև ալկոհոլային համը հապալասով տիրամիսուն ավելի հետաքրքիր կդարձնի, իսկ երեկոն ավելի զվարճալի:

Հապալասով տիրամիսուն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տորթ Թագավորական Դուետ․ Անչափ Նուրբ, Համեղ և Քնքուշ՝ մուսով Տորթ

Խնդրում ենք Գնահատեք