Հավով և ճակնդեղով աղցան. Զարմանալիորեն համեղ ու գեղեցիկ աղցան

Հավով և ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հավով և ճակնդեղով աղցան. Զարմանալիորեն համեղ ու գեղեցիկ աղցան

Պատրաստված է ամենապարզ և մատչելի բաղադրիչներից: Հիանալի նախուտեստ է տոնական սեղանին մատուցելու համար, շատ համեղ է, հագեցնող և անուշաբույր: Դուք անպայման պետք է փորձեք:

Հավով և ճակնդեղով աղցան

Հավով և ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս 500 գ
  • Եփած գազար 3-4 հատ
  • Եփած ճակնդեղ 3-4 հատ
  • Պանիր 200 գ
  • Սխտոր 3 պճեղ
  • Եփած ձու 6 հատ
  • Ընկույզ 70 գ
  • Չամիչ 50 գ
  • Մայոնեզ
  • Հավի համեմունք
  • Աղացած սև պղպեղ

Հավով և ճակնդեղով աղցան

Հավով և ճակնդեղով աղցան

Հավով և ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար, հավի կրծքամիսը կտրել փոքր կտորներով, աղով և պղպեղով համեմել այն և ավելացնել հավի համեմունքը: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, տապակել թավայի մեջ բուսական յուղի հավելումով:
  2. Հետո պանիրը քերել խոշոր քերիչով, այնուհետև նույն կերպ ճակնդեղը, գազարն ու ձվերը քերիչով մանրացնել:
  3. Այժմ պանրի վրա լցնել ճզմած սխտորը, քերած ճակնդեղի վրա ավելացնել մանրացված ընկույզ, իսկ գազարին ավելացնել չամիչ: Ըստ ճաշակի աղ անել ճակնդեղը և գազարը:
  4. Հետո մայոնեզ ավելացնել պանրի, ճակնդեղի և գազարի վրա, մանրակրկիտ խառնել:
  5. Աղցանը հավաքելու համար աղցանի ամանի վրա դնել բացվող օղակ, որի կենտրոնում բաժակ դնել, դրա շուրջ հավը լցնել առաջին շերտով, պանիրը լցնել երկրորդ շերտով, ձվերը լցնել հաջորդ շերտով:
  6. Թեթևակի մայոնեզ քսել ձվի շերտի վրա, ապա լցնել գազարի շերտ և ծածկել ճակնդեղով, որպես վերջին շերտ:
  7. Զարդարել վերևի մասը մայոնեզով, կանաչիներով և ձվի սպիտակուցի կտորներով:

Հավով և ճակնդեղով աղցան

Հավով և ճակնդեղով աղցանը պատրաստ է: Ստացվում է գեղեցիկ, էլեգանտ աղցան, ամոթ չէ այն տոնական սեղանի վրա մատուցելը, քան որ այն կդառնա դրա հիմնական զարդը:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հատուկ բաղադրիչով վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք