Հատապտղային կարկանդակը պատրաստվում է արագ, շատ համեղ է ստացվում։
Կարող եք նաև թթվասերով կամ սերուցքով պարզ կրեմք պատրաստել, որը հիանալի համադրվում է հապալասի միջուկի հետ։

Հատապտղային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 200 գր
_Շաքարավազ 150 գր
_Ձու 4 հատ
_Աղ մի պտղունց
_Ալյուր 300 գր
_Կաթ 70 մլ
_Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
_Վանիլին մի պտղունց
_Սոդա 2 թեյի գդալ
_Հապալաս 450 գր
_Օսլա 1 ճաշի գդալ
_Հարած սերուցք կամ թթվասեր, 200 մլ
_Շաքարի փոշի կրեմ համար՝ ըստ ճաշակի

Հատապտղային կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը հարել աղի և շաքարի հետ, մինչև հարթ զանգված լինի:
_Ավելացնել 1-ական ձու և հարել զանգվածը։
_Ավելացնել վանիլինը, խառնել։
_Ալյուրը մաղել և խառնել սոդայի հետ, մասերով լցնել զանգվածի մեջ, հարել։
_Լցնել կաթը, հարել և ավելացնել կիտրոնի հյութը, խառնել։
_Թարմ կամ սառեցված հատապտուղները խառնել ցանկացած օսլայի հետ, որպեսզի դրանք չլղոզվեն խմորի մեջ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և հատապտուղների շերտ դնել։
_Խմորը լցնել և տարածել հատապտուղների վրա:
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

Թողնել սառչի և շաքարի փոշի ցանել ըստ ճաշակի կամ պատրաստել հարած թանձր սերուցքով կամ թթվասերով արագ կրեմ՝ շաքարի փոշիով։
Ցանկացած դեպքում, թեյի համար պարզապես հիանալի դեսերտ կստանաք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







