Հատապտուղներով թխվածք. Հաճելի քաղցրավենիք թեյի համար

Հատապտուղներով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հատապտուղներով թխվածքը ստացվում է նույն խմորի ձևով, ինչ կեքսների համար՝ խոնավ, փափուկ, շատ հարուստ տեսքով ու համով։

Փորձեք ձեր նախընտրած միջուկով, ես վերցրեցի հատապտուղները և վրան ցանեցի քաղցր փշրանքներ:

Հատապտուղներով թխվածք

Հատապտուղներով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 180 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մածուն 250 մլ

_Բուսական յուղ 150 մլ

_Ալյուր 400 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Հաղարջ կամ այլ հատապտուղներ

_Ցանկացած օսլա 1 ճաշի գդալ

Փշրանքներ պատրաստելու համար

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Կարագ 50 գր

Հատապտուղներով թխվածք

Հատապտուղներով թխվածք. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ, հարել զանգվածը, մինչև շաքարավազը լուծվի։

_Լցնել սենյակային ջերմաստիճանի մածունը և բուսայուղը, զանգվածը խառնել, մինչև հարթ լինի։

_Լցնել մաղած ալյուրը մասերով և ավելացնել փխրեցուցիչը, խմորը պետք է լինի թանձր, հարթ և ամբողջովին միատարր։

_Հատապտուղները խառնել օսլայի կամ մի գդալ ալյուրի հետ։

_Լցնել դրանք խմորի մեջ և խառնել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղ քսել և խմորը լցնել, հարթեցնել։

_Փշրանքների համար տրորել շաքարավազը, ալյուրը, կարագը իրար հետ և  ցանել վրան:

_Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե, փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

Հատապտուղներով թխվածք

Այսպիսի բուրավետ և ախորժելի քաղցրավենիքը բավական կլինի հյուրեր ընդունելու և մեծ ընտանիքի համար նախաճաշելու համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարակում թխվածք մեր քաղցր մանկությունից

Խնդրում ենք Գնահատեք