Հատապտուղներով պաղպաղակ

Հատապտուղներով պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հատապտուղներով պաղպաղակ. Երբ ամառային արևն իր կիզակետում է, մեր բոլոր մտքերը գնում են մի ուղղությամբ` թարմ և սառը աղանդեր վայելելու: Իսկ ինչը կարող է ավելի լավ լինել, քան տնական հատապտղային պաղպաղակը: Ընդամենը մեկ բաժակը կօգնի զովանալ, ուրախանալ և լցվել էներգիայով: Բաղադրիչները խառնեք երեկոյան, իսկ արդեն առավոտյան համեղ դեսերտը պատրաստ կլինի:

Ելակի և լոռամրգի խառնուրդը պարզապես հիանալի է: Նուրբ սերուցքային համը կօգնի կոտրել հատապտուղների հաճելի թթվայնությունը: Կեֆիրիով և հատապտուղներով պաղպաղակը շատ թեթև և բուրավետ է: Փորձեք օշարակը փոխել, վերցնել բալի կամ ազնվամորու տարբերակները: Միավորեք տարբեր հատապտուղներ: Այնուհանդերձ կստանաք հիանալի պաղպաղակի մի քանի տարբերակ:

Հատապտուղներով պաղպաղակ

Հատապտուղներով պաղպաղակ. Բաղադրիչները

  • Ելակ 200 գ
  • Լոռամիրգ 50 գ
  • Ելակի օշարակ 40 մլ
  • Սերուցք 200 մլ
  • Կեֆիր 120 մլ
  • Շաքար 100 գ

Հատապտուղներով պաղպաղակ

Հատապտուղներով պաղպաղակ

Հատապտուղներով պաղպաղակ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ հատապտուղները, պոկել ելակների պոչերը: Հարել լոռամիրգը, ելակը և շաքարավազը բլենդերով մինչև հարթ զանգված ստացվի:
  2. Ավելացնել օշարակ, յուղալի սերուցք (20%) և կեֆիր: Նորից հարել ամբողջը:
  3. Լցնել սերուցքա-հատապտղային զանգվածը ձևամանների մեջ: Պաղպաղակի համար նախատեսված բաժակները կամ նման ձևամանները հարմար կլինեն:
  4. Դնել սառնարանում 6-8 ժամ:

Հատապտուղներով պաղպաղակ

Նման թարմացնող ամառային աղանդերը հաճելի կլինեն երեխաների և մեծահասակների համար: Առանց քիմիական նյութերի և կոնսերվանտների այս առողջ անուշահամ աղանդերը շատ ավելի գերադասելի կլինի քան ցանկացած խանութի պաղպաղակ:

Ավելի շատ բաժիններ պատրաստեք, քանի որ նույնիսկ չեք նկատի, թե ոնց է անհետանում վերջին բաժակի պարունակությունը:

Հատապտուղներով պաղպաղակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

ՊԱՂՊԱՂԱԿ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային Պաղպաղակ Ինչպես պատրաստել․ Պարզ և Համեղ բաղադրատոմսեր

Խնդրում ենք Գնահատեք