Հատապտուղներով քաղցրավենիք. Փափուկ և թեթև աղանդեր

Հատապտուղներով քսղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հատապտուղներով քաղցրավենիք. Փափուկ և թեթև աղանդեր

Թխվածքաբլիթը, ստացվում է շատ փափուկ և եթերային, հիանալի համադրվում է տարբեր թարմ հատապտուղների և մրգերի կտորներով ձեր ճաշակով:

Ցանկության դեպքում դրա համար կարող եք պատրաստել նաև շաքարի փոշիով հարած թթվասերով կրեմ:

Հատապտուղներով քաղցրավենիք

Հատապտուղներով քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ալյուր 2 բաժակ
  • Ձու 2 հատ
  • Վանիլին` ըստ ճաշակի
  • Շաքար 1 բաժակ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Սոդա 1/3 թեյի գդալ
  • Կաթ 8 ճաշի գդալ
  • Բուսական յուղ 8 ճաշի գդալ
  • Հատապտուղներ 300 գ

Հատապտուղներով քաղցրավենիք

Հատապտուղներով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

  1. Ձուն հարել մի պտղունց աղով և շաքարն ավելացնել, հարել, ավելացնել կաթ և բուսական յուղ, խառնել մինչև համասեռ դառնա:
  2. Լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և սոդան, խմոր անել:
  3. Խառնել հատապտուղները մի գդալ ալյուրով:
  4. Հուշում. Հատապտուղների հոսքը կանխելու համար ավելի լավ է դրանք խառնել 1 — 2 ճաշի գդալ օսլայի հետ:
  5. Խմորի մեջ ավելացնել հատապտուղները և զգուշորեն խառնել:
  6. Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը լցնել մեջը, կարելի է վերևից էլ մի քանի հատապտուղ դնել:
  7. Պետք է թխել նախապես 180 աստիճանով տաքացրած ջեռոցում մոտ 30 — 40 րոպե: Ստուգել պատրաստ է, թէ ոչ՝ ըստ ձեր վառարանի:
  8. Սառած խմորեղենի վրա ցանել շաքարի փոշի կամ պատրաստել թթվասերով կրեմ և խմորեղենը ծածկել դրանով:

Հատապտուղներով քաղցրավենիք

Կարկանդակը շատ փափուկ և թեթև կլինի, հատապտուղները և մրգերը կհամապատասխանեն ձեր ճաշակին: Համի համար կարող եք ավելացնել ոչ թե վանիլին, այլ թարմ ցիտրուսային կեղևի քերուկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անտառի խրճիթ

Խնդրում ենք Գնահատեք