Գերմանական խոհանոցի հիանալի կարկանդակ խորիզով և խմորիչով խմորով:

Հիանալի կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 500 մլ
_Ձու 2 հատ
_Ալյուր 700 գր
_Կարագ 100 գր
_Շաքարավազ 100 գր
_Աղ 0,5 թեյի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
Թթխմորի համար
_Ջուր 50 մլ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 10 գր կամ կենդանի՝ 20 գր
Խորիզի համար
_Ալյուր 200 գր
_Կարագ 130 գր
_Շաքարավազ 100 գր
Քսելու համար
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Սոդա մեկ երրորդ թեյի գդալ
_Ալյուր 1 ճաշի գդալ

Հիանալի կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կաթը եռացնել և թողնել սառի։
_Թթխմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները տաք ջրով խառնել և թողնել 10 րոպե։
_Ավելացնել տաք կաթը, ձուն, շաքարավազը, աղը և խառնել։
_Լցնել հալած կարագը, խառնել և ավելացնել մաղած ալյուրը։ Խմորը հունցել և ավելացնել բուսայուղը։
_Ծածկել սննդային թաղանթով և դնել տաք տեղում 3 ժամ։
_Խորիզի համար քերել սառը կարագը, ավելացնել ալյուրը, շաքարավազը: Զանգվածը մանրացնել փշուրների նման և դնել սառնարանը։
_Կարկանդակի վրա քսելու համար խառնել բոլոր բաղադրիչները։ Ի դեպ, ըստ ճաշակի կարող եք որևէ մուրաբայի հյութ ավելացնել, որը կարկանդակին յուրահատուկ համ կհաղորդի:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով կամ յուղ քսել, խմորը դնել, հարթեցնել, քսել վրան քսելու համար նախատեսված հեղուկը և ցանել խորիզը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գառնու գաթա. Կլոր գաթա







