Հյութալի Խնձորով Կեքս. Անուշաբույր խմորեղեն հաճելի երեկոյի համար

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հյութալի խնձորով կեքս. Նուրբ համով քաղցրավենիք, որը կհմայի բոլորին: Խնձոր սիրում են բոլորը, իսկ խնձորաբույր, փափուկ կեքսերը ամենասիրելի խմորեղեններից են:

Հյութալի խնձորով կեքս

Հյութալի խնձորով կեքս. Բաղադրիչները

  • Կարագ 150 գր
  • Շաքար  2/3 բաժակ
  • Ձու 2 հատ
  • Ալյուր 1 և 2/3 բաժակ
  • Փխրեցուցիչ 1 տուփ
  • Աղ 1 պտղունց
  • Կտրտած խնձոր 0,5 լիտրանոց բանկայով
  • Կիտրոն 0,5
  • Վրան ցանելու համար` շաքարի փոշի, դարչին

Հյութալի խնձորով կեքս. Պատրաստման եղանակը

  1. Այս կեքսերը պատրաստելը շատ հեշտ է, եթե հարիչ ունեք, կարող եք նաև ձեռքով հարել կարագը շաքարավազով, բայց շատ երկար ժամանակ կպահանջի:
  2. Հանեք կարագը սառնարանից և թող այն հալվի, դառնա բավական փափուկ: Դրեք կարագը հարիչի ամանի մեջ, ավելացրեք շաքարի չափի կեսը և հարեք միջին արագությամբ: Շաքարը դանդաղորեն լուծվում է, կարագը դառնում է սպիտակ և ավելի փրփրուն:
  3. Հետո պետք է ավելացնել շաքարի երկրորդ մասը և մեկ ձու, շարունակել հարել միջին արագությամբ, այնուհետև կոտրել երկրորդ ձուն՝ առանց դադարելու հարելը: Երբ շաքարը լուծարվի, վերջնական խառնուրդը կդառնա փափուկ, թեթև, յուղալի:
  4. Մինչ կարագը հարվում է, պետք է խնձորները մաքրել կեղևից, սերմերից և կտրատել փոքր խորանարդիկներով:
  5. Որպեսզի խնձորի կտորները չմգանան, պարբերաբար քամեք մի քիչ կիտրոնի հյութ նրանց վրա և խառնեք: Հարմար է չափել բանկայով, ձեզ հարկավոր է մանրած խնձորների կես լիտրանոց բանկա: Այսքանի համար մոտավորապես 8-10 հատ փոքր չափի խնձորներ են պետք:
  6. Լցնել հարած կարագի և ձվի զանգվածը ամանի մեջ, ավելացնել ալյուրը փխրեցուցիչով և մի պտղունց աղով, խառնել — խմորը ստացվում է թանձր, բայց փափուկ և թեթև, փարթամ: Ավելացնել խնձորի կտորները, կրկին խառնել: Խնձորների քանակը գրեթե նույնքան է, որքան խմորը:
  7. Լցրեք այս զանգվածը ձևամանների մեջ, կարող եք լցնել համարյա մինչև վերևի մասը: Կեքսերը բարձրանում են, բայց չեն թափվում: Այսքան զանգվածից ստացվում է 16 հատ:
  8. Ջեռոցը տաքացրեք 200 աստիճանի, շարեք ձևամանները և թխեք մինչև դարչնագույն դառնալը: Դրա համար անհրաժշտ է մոտ 18-20 րոպե: Պատրաստի կեքսերը շարեք մետաղյա ցանցի վրա, վրան շաղ տալ շաքարի փոշի և դարչին:

Հյութալի խնձորով կեքս Հյութալի խնձորով կեքս

Ստացվում են շատ թեթև և եթերային կեքսեր, խնձորները խմորեղենը դարձնում են փափուկ և քնքուշ: Հյութալի խնձորով կեքսերը պատրաստ են, համեղ և անուշաբույր թխվածքը մատուցեք թեյի կամ սուրճի հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև այս հետաքրքիր բաղադրատոմսը`

Լցոնած Խնձոր Ֆրանսիական Ձևով․ Յուրահատուկ Քաղցր Դեսերտ

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք