Հյութալի խնձորով պիրոգ.  Անուշաբույր և թեթև քաղցրավենիք

Հյութալի խնձորով պիրոգ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք ձեզ Հյութալի խնձորով պիրոգ պատրաստելու հետաքրքիր տարբերակ փափւկ խմորով:

Ես այս խմորն անվանում եմ ունիվերսալ, այն իդեալական է տարբեր լցոնների համար, այն միշտ լավ է թխվում և բարձրանում՝ փափուկ և թեթև:

Հյութալի խնձորով պիրոգ

Հյութալի խնձորով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սառը կաթ 120 գր

_Ալյուր 320 գր

_Կարագ 90 գր

_Ձու 1 հատ

_Կենդանի խմորիչ 10 գր կամ չոր՝ 3 գր

_Շաքար 60 գր

_Աղ մի պտղունց

_Վանիլին մի պտղունց

Միջուկը պատրաստելու համար

_Խնձոր 1 կգ

_Շաքար՝ ըստ ճաշակի

_Կարագ 0.5 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 15 գր + ջուր 40 մլ

_Դարչին `ըստ ճաշակի

Հյութալի խնձորով պիրոգ

Հյութալի խնձորով պիրոգ

Հյութալի խնձորով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Կտրել կարագը կտորներով և խառնել մաղած ալյուրի հետ, վերածելով փշրանքների:

_Լցնել խմորիչը կաթի մեջ, ավելացնել աղ, շաքար, վանիլին և աղ: Խառնել զանգվածը:

_Խառնել երկու զանգվածները և հունցել փափուկ և ճկուն խմոր:

-Խմորը դնել տոպրակի մեջ և դնել սառնարանը 3 ժամ, կամ ավելի լավ է՝ մեկ գիշեր:

Հուշում. Կարող եք խմորը պատրաստել և թողնել սառնարանում մինչև 2 օր:

_Լցոնի համար վերցնել քաղցր և թթու խնձոր: Մաքրել կեղևը և կտրել փոքր խորանարդներով:

_Խառնել շաքարավազի, դարչինի, կիտրոնի հյութի հետ և դնել հալված կարագով տապակի մեջ: Եփել 10 րոպե՝ մինչև փափկի և գոլորշիանալ հյութը:

_Օսլան խառնել ջրով և լցնել խնձորի մեջ, խառնել, եփել 2 րոպե և թողնել, որ սառչի:

_Քսել ձևամանը յուղով կամ ծածկել յուղաթղթով:

_Խմորը բաժանել 2 մասի և գրտնակել այն չափով, որ ձևամանի կողմերը նույպես ծածկվեն:

_Խմորը տարածել ձևամանի մեջ, միջուկը լցնել և ծածկել խմորի երկրորդ՝ ավելի փոքր շերտով:

_Սեղմել եզրերը, վրան անցքեր անել փայտիկով կամ կտրել դանակով:

_Պիրոգի վրա կաթով  հարած դեղնուց քսել:

_Թխել 40-45 րոպե 180 աստիճանով:

_Պիրոգը հանել կաղապարից և թողնել, որ սառչի:

Հյութալի խնձորով պիրոգ

Այն փափուկ է, քնքուշ, շատ անուշաբույր միջուկով, որը ժելեի պես է ստացվում, եթե մատուցելուց առաջ պիրոգըը լավ սառել է:

Հաճելի ժամանց:

Խնդրում ենք Գնահատեք