Հունգարական շոռակարկանդակներ. Անիրատեսական համեղ բլիթներ եթերային միջուկով

Հունգարական շոռակարկանդակներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել շքեղ Հունգարական շոռակարկանդակներ նուրբ և փափուկ խմորով և կաթնաշոռի ու կիտրոնի համեղ, բուրավետ միջուկով։

Այս քնքուշ քաղցրավենիքի համար անհրաժեշտ են մինիմալ քանակի մթերքներ, որոնք գրեթե միշտ կան ձեռքի տակ:

Հունգարական շոռակարկանդակներ

Հունգարական շոռակարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 220 գր

_Խմորիչ 20 գր

_Շաքարավազ 80 գր

_Մի պտղունց աղ

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 30 գր

_Ալյուր՝ մոտ 480 գր

Միջուկի համար

_Կաթնաշոռ 600 գր

_Թթվասեր 80 գր

_Սպիտակաձավար 30 գր

_Կիտրոնի հյութ և քերուկ՝ ըստ ճաշակի

_Սպիտակուցներ 2 հատ

_Շաքարավազ 100 գր

Հունգարական շոռակարկանդակներ

Հունգարական շոռակարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Միջուկի համար խառնել բոլոր մթերքները և թողնել, որ սպիտակաձավարը ուռչի։

_Ավելացնել մեկ ամբողջական կիտրոնի քերուկը և մի քանի ճաշի գդալ կիտրոնի հյութ:

_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, լցնել բուսայուղի մեջ, խառնել։

_Ավելացնել աղը, ձուն և խառնել։

_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ փափուկ և ճկուն խմոր հունցել։

_Ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Միջուկը դնելով խմորի վրա՝ շոռակարկանդակներ ձևավորել Ձեզ հարմար ձևով։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե։

_Վրան քսել հարած դեղնուցի և կաթի խառնուրդ։

_Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե՝ մինչև ոսկե դարչնագույնը: Վերջում վրան ցանել շաքարի փոշի:

Հունգարական շոռակարկանդակներ

Շատ փափուկ շոռակարկանդակներ՝ կիտրոնի համի թեթև բուրմունքով, շաքարի փոշիով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք