Այսպիսի շքեղ հրաշալի բուլկիներ միշտ կգտնվեն խանութների խոհարարական բաժիններում։
Ես ուզում եմ ձեզ առաջարկել դրանք պատրաստել տանը և իրական հաճույք ստանալ նման զարմանալիորեն համեղ աղանդերից՝ նուրբ կրեմով և հատապտղային միջուկով:

Հրաշալի բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ կամ ջուր 150 մլ
_Չոր խմորիչ 7 գր կամ թարմ 21 գր
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 80 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կարագ 60 գր
_Ալյուր մոտ 470
Միջուկը պատրաստելու համար
_Հատապտուղներ 350 գր + շաքար 100 գր
_Օսլա 30 գր + ջուր 40 գր
Կրեմը պատրաստելու համար
_Թթվասեր կամ փափուկ կաթնաշոռային զանգված 150 գր
_Կարագ 40 գր
_Շաքարի փոշի 50 գր
_Վանիլ՝ ըստ ճաշակի


Հրաշալի բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթը խառնել խմորիչի հետ, ավելացնել շաքարավազն ու վանիլային շաքարավազը, խառնել։
_Ավելացնել ձուն, աղը և փափուկ կարագը, խառնել։
_Մաղած ալյուրը լցնել մասերով և հունցել խմորը։
_Հնարավոր է, որ ալյուրը քիչ կամ շատ լինի, գլխավորը լավ հունցելն է, որ այն հարթ և միատարր լինի։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Հատապտուղները խառնել շաքարավազի հետ և հասցնել եռման աստիճանի։
_Օսլան խառնել սառը ջրով և լցնել հատապտուղների վրա, խառնել և եփել մեկ րոպե, թողնել սառչի։
_Կրեմի համար խառնել բոլոր բաղադրիչները և հարել, մինչև հարթ լինի։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել և ուղղանկյունաձև բարակ շերտով գրտնակել։
_Հատապտուղները տարածել խմորի վրա։
_Ռուլետաձև փաթաթել և կտրատել բաժիններով բուլկիներ։
_Տեղափոխել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել և թողնել 20 րոպե։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։
_Բուլկիներին կրեմ քսել և մատուցել։


Շատ եթերային, քնքուշ և փափուկ բուլկիներ՝ վառ և հարուստ բույրով, դա ուղղակի իսկական հաճույք է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիննաբոն բուլկիներ հատուկ բաղադրատոմսով







