Առաջարկում ենք թխել շատ թեթև և Հրաշալի տորթ, որն ունի ցիտրուսային բույր և նուրբ համ։
Դուք նույնիսկ կարող եք կիտրոնի թանձրուկը պատրաստել նաև պարզ բիսկվիթների շերտերը խոնավեցնելու համար:

Հրաշալի տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Շաքարավազ 5 ճաշի գդալ
_Ալյուր 5 ճաշի գդալ
_Կիտրոնի էսենցիա
_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
Սպիտակ կրեմ պատրաստելու համար
_Սպիտակ շոկոլադ 300 գր
_Թթվասեր 375 գր
Կիտրոնով թանձրուկ պատրաստելու համար
_Շաքարավազ 150 գր
_Կիտրոնի հյութ 100 մլ
_Ձու 2 հատ
_Կարագ 75 գր


Հրաշալի տորթ. Պատրաստման եղանակը
_Թթվասերը հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից և մեջը հալեցնել սպիտակ շոկոլադը։
_Այս կրեմը թողնել սառչի և 3 ժամով դնել սառնարանը, ապա հարել հարիչով մինչև փարթամ դառնալը։
_Շաքարավազը կիտրոնի հյութով եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով։
_Ձվերը հարել ու մեջը լցնել կիտրոնի օշարակը՝ չդադարելով հարել։ Եփել ևս 5 րոպե և հանել կրակից։
_Ավելացնել կարագը և հարել մինչև հարթվի, թողնել հանգստանա:
_Բիսկվիթի համար ձվի սպիտակուցները հարել շաքարավազի և աղի հետ մինչև փարթամանա:
_Դեղնուցները խառնել բուսայուղի հետ և լցնել սպիտակուցների մեջ, հարել։
_Ալյուրը մաղել և կիտրոնի էսենցիայի հետ ավելացնել զանգվածին, խառնել խմորը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել՝ 170 աստիճան, թխման ժամանակը մոտ 30 րոպե։
_Սառելուց հետո կտրատել 3 շերտով։
_Տորթ կազմել՝ շերտերին քսելով սպիտակ շոկոլադով կրեմը, ապա կիտրոնի թանձրուկը։
_Տորթը դնել սառնարանը 3 ժամով և արդեն կարող եք մատուցել։

Հուշում՝ տորթը կարող եք զարդարել քերած սպիտակ շոկոլադով և կիտրոնի կամ նարնջի քերուկ խառնած կոկոսի փաթիլներով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ Լիմոնով տորթ







