Ձմերուկի ժելե. Այս համեղ պահածոն ձմռանը կթարմացնի գորշ առօրյան

Ձմերուկի ժելե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փորձե՞լ եք պատրաստել զարմանալիորեն համեղ և օրիգինալ ձմերուկի ժելե: Եթե ոչ, ապա միասին պատրաստենք այն ձմռանը վայելելու համար:

Հետևեք իմ քայլ առ քայլ բաղադրատոմսին և կունենաք անհավանական համեղ պահածո: Շատերի սիրելի ձմերուկը կարելի է պահպանել յուրատեսակ աղանդերի տեսքով: Պահածոներով հետաքրքրվածներին պետք է դուր գա այս բաղադրատոմսը, որովհետև, անգամ եթե ձմռանը ձմերուկ գնեք, այն չի ունենա այն համը, որ ունի սեզոնին:

Ձմերուկի ժելե

Ձմերուկի ժելե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձմերուկ — 600 գ (միջուկ)

_Շաքարավազ — 1 բաժակ

_Ժելատին — 25 գ

Ձմերուկի ժելե

Ձմերուկի ժելե. Պատրաստման եղանակը

_Պատրաստեք ձեզ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները: Կտրել ձմերուկն ու կեղևը հեռացնել, հանել բոլոր սերմերը:

_Ձմերուկի միջուկը բլենդերի ամանի մեջ մանրացնել: Զանգվածը պետք է լինի միատարր և համասեռ:

_Մի փոքր քանակությամբ ձմերուկի զանգված առանձնացնել, դրան ավելացնել ժելատին և թող 15 րոպե ուռչի:

_Մնացած խառնուրդին ավելացնել շաքարավազ, խառնել և միջին կրակի վրա եփել 10 րոպե:

_Հետո ուռած ժելատինն ավելացնել կաթսայի մեջ՝ դեռ տաք զանգվածին: Ամեն ինչ լավ խառնել:

Ձմերուկի ժելե

Պատրաստի զանգվածը լցնել մաքուր, ստերիլիզացված, փոքր բանկաների մեջ (ոչ ավելի, քան 300 մլ): Ամուր փակել մետաղյա կափարիչներով և թողնել ամբողջովին սառչի սենյակային ջերմաստիճանում, այնուհետև պահպանման համար դնել սառնարանում:

Ժելեն պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Խնդրում ենք Գնահատեք