Ձյունիկ թխվածքաբլիթները հիանալի են ընթրիքի թեյի համար, պատրաստեք և հյուրասիրեք ձեր փոքրիկներին:

Ձյունիկ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 200 գր
_Նուշ 100 գր
_Օսլա 50 գր
_Շաքարի փոշի 200 գր
_Ալյուր 100 գր
_Աղ մի պտղունց

Ձյունիկ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Նուշի վրա լցնել եռման ջուր, թողնել 2-3 րոպե, ապա քամել ջուրը, մաքրել և չորացնել։
_Մանրացնել նուշը ալյուրի նման, խառնել օսլայի, ալյուրի, աղի հետ, մանր կտրատած կարագի հետ, լավ խառնել։
_Ստացված խմորը գնդել, փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 30 րոպե։
_Սառած խմորը գրտնակել 5-7 մմ հաստությամբ շերտով և կտրել թխվածքաբլիթները, սկզբում ավելի մեծ տրամագծով շրջանագծերը կտրել, իսկ հետո փոքրի միջից կտրել՝ օղակներ ստանալու համար։
_Խմորի մնացած կտորները հավաքել մեկ գնդով, որը նորից պետք է գրտնակել:
_Պատրաստի թխվածքաբլիթները շարել չոր ջեռոցի տապակի վրա և թխել մարմանդ կրակով մինչև պատրաստ լինի:
_Որքան թեթև շագանակագույն լինեն թխվածքաբլիթները, այնքան լավ։
_Պատրաստի թխվածքաբլիթների վրա տաք վիճակում լցնել շաքարի փոշին հնարավորինս առատ, որպեսզի թխվածքաբլիթները բոլոր կողմերից շաքարի փոշու մեջ լինեն։

Սառած թխվածքաբլիթները դասավորել մատուցման ափսեի մեջ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար Լոխում







