Ճակնդեղով աղցան. Համեղ, բուրավետ ու թարմացնող նախուտեստ

Ճակնդեղով և պանրով ​​աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ճակնդեղով աղցան. Համեղ, բուրավետ ու թարմացնող նախուտեստ

Խայտաբղետ աղցանները կամ պարզապես կտրատած բանջարեղենը փոխարինում են կողմնակի ուտեստներին, որոնք ձանձրացնում են ձմռանը երբ առավելապես օգտագործում ենք հատիկեղեն կամ կարտոֆիլ: Սրանք հիանալի լրացում են մսի և ձկնեղենի համար:

Ինչու՞ չհամադրել դրանք տարբեր կերպ պատրաստված բանջարեղենները թարմերի հետ, ինչպես այս աղցանում: Քաղցր ճակնդեղ, նուրբ պանիր, թարմացնող փխրուն վարունգ և կծու սխտոր. Դուք անպայման կսիրեք այս համադրությունը:

Ճակնդեղով ​աղցան

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ճակնդեղ 1 հատ
  • Վարունգ 1 հատ
  • Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
  • Սամիթ՝ ըստ ճաշակի
  • Սխտոր՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Շաքար՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)`ըստ ճաշակի
  • Ձիթապտղի յուղ`ըստ ճաշակի
  • Կոշտ պանիր 150 գ

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով և պանրով ​​աղցան

Ճակնդեղով ​​աղցան. Պատրաստման եղանակը

  1. Լավ լվանալ, խաշել ու սառեցնել ճակնդեղը:
  2. Վարունգը և ճակնդեղը քերել խոշոր քերիչով, մանր կտրատել կանաչիներն սխտորը:
  3. Աղցանի բաղադրիչները խառնել, աղ, պղպեղ, անել, մի փոքր շաքարավազ շաղ տալ: Լրացնել բուսական անհոտ յուղով:
  4. Պանիրն անցկացնել մանր քերիչով և ցանել պատրաստի աղցանի վրա:

Մատուցել պատրաստի աղցանը մսային ուտեստներով, խաշած կարտոֆիլով կամ որպես առանձին խորտիկ:

Ճակնդեղով և պանրով ​​աղցան

Ճակնդեղով և պանրով ​​աղցանը պատրաստ է:

Անպայման ինքներդ ձեզ հաճույք պարգևեք այս ուտեստով և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ աղցան ճակնդեղով

Խնդրում ենք Գնահատեք