Ճապոնական բլիթ. Այս քաղցրավենիքն իր նրբությամբ կգերի ձեր փոքրիկներին

Ճապոնական բլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ճապոնական բլիթ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան: Բայց այս բաղադրատոմսը բոլորից տարբերվում է նրանով, որ շատ անսովոր է, օրիգինալ և համեղ։

Դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները շատ պարզ են, իսկ բաղադրատոմսը շատ հեշտ է: Անպայման փորձեք պատրաստել։

Ճապոնական բլիթ

Ճապոնական բլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 40 գր

_Մեղր 1 ճաշի գդալ

_Վանիլի էքստրակտ 1/2 թեյի գդալ

_Ալյուր 90 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ջուր 10 մլ

Ճապոնական բլիթ

Ճապոնական բլիթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, լցնել շաքարավազը, ավելացնել մեղրը, վանիլի էքստրակտը, ամեն ինչ խառնել, մինչև շաքարը լիովին լուծվի։

_Մաղել ալյուրի և փխրեցուցիչի հետ։ Լցնել ջուրը, ամեն ինչ մանրակրկիտ խառնել, ծածկել սննդի թաղանթով և թողնել 10 րոպե:

_Տապակը դնել միջին կրակի վրա, խմորից փոքր բլիթներ լցնել, երկու կողմից տապակել մինչև հաճելի, ոսկեգույն կեղև ստացվի։

_Վերցնել նրբաբլիթը, քսել շոկոլադե մուսս կամ ջեմ և ծածկել երկրորդ նրբաբլիթով։

Շոկոլադի շնորհիվ նրանց համն էլ ավելի վառ ու հարուստ է դառնում։

Ճապոնական թխվածք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադի կեֆիրով

Խնդրում ենք Գնահատեք