Մադլեն Թխվածքաբլիթներ. Կիտրոնով ֆրանսիական խմորեղեն

Մադլեն Թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մադլեն թխվածքաբլիթներն աներևակայելի քնքուշ և եթերային են: Այս խմորեղենի հեղինակները ֆրանսիական խոհարարներն են: Նրանց ստեղծագործությունը տարբերվում է ցանկացած այլ խմորեղենից` իր նուրբ խեցու տեսքով:

Մադլեն Թխվածքաբլիթներ պատրաստելու բազում տարբերակներ կան: Դրանք վանիլային են, շոկոլադային, կիտրոնով, դրանց նաև ավելացնում են հատապտուղներ, մրգեր և ընկույզներ:

Մադլեն Թխվածքաբլիթներ

Այսօր մենք ուզում ենք ձեզ հետ կիսել թխվածքաբլիթների կիտրոնով տարբերակի բաղադրատոմսը, բայց ցանկության դեպքում միշտ կարող եք խմորին ավելացնել նաև մի բուռ թարմ (սառեցված) հատապտուղներ կամ մրգեր:

Թխվածքաբլիթները պատրաստելով մեծ հաճույք կպատճառեք սիրելիներին: Դրանք շատ համեղ են ստացվում: Բացարձակապես բոլորին դուր կգան: Սա իսկական վայելք է նուրբ և համեղ խմորեղենի գիտակների համար:

Մադլեն Թխվածքաբլիթներ

Մադլեն Թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կես կիտրոնի կեղևի քերուկ

_Հալված յուղ 50 գ

_Ձու 1 հատ

_Շաքար 40 գ

_Ալյուր 50 գ

_Խմորի փխրեցուցիչ 2 գ

Մադլեն Թխվածքաբլիթներ

Մադլեն Թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար, կիտրոնի կեղևը քերեք քերիչով, այնուհետև խառնել այն հալված յուղի հետ և թող սառչի:

_Այնուհետև, ձվերը կոտրել խորը ամանի մեջ, հարել դրանք, ավելացնելով շաքարավազ, մաղած ալյուրը և փխրեցուցիչը և մանրակրկիտ խառնել:

_Այնուհետև ավելացնել յուղի և կիտրոնի կեղևի խառնուրդը և խառնել ամբողջ զանգվածը մինչև համասեռ վիճակի հասնի: Ծածկել կպչուն թաղանթով և թող կես ժամ սառնարանում մնա:

_Սառեցված խմորը լցնել խոհարարական տոպրակի մեջ: Յուղել թխվածքի ձևամանը հալված յուղով և լցրեք ձևամանի բաժանմունքների մեջ խմորը ոչ լրիվ, որովհետև խմորը ուռչելու է թխվելիս:

_Նախապես 170-180 աստիճանի տաքացված ջեռոցում դնել 12-15 րոպե թխվելու: Պատրաստի թխվածքաբլիթները հանելուց հետո թող, լավ սառչեն, ապա հանեք ձևամանից:

Մադլեն Թխվածքաբլիթներ

Մադլեն Թխվածքաբլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Կաթնաշոռով Թխվածքաբլիթներ 2 րոպեում․ Շատ Արագ և Համեղ Նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք