Մազուրկա կեքս. Գերհամեղ, անուշաբույր աղանդեր

Մազուրկա կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խորհուրդ եմ տալիս պատրաստել Մազուրկա կեքս: Ինքս այն հաճախ եմ պատրաստում, ստացվում է մի քիչ խոնավ (չրերի շնորհիվ), բուրավետ և անկրկնելի համեղ։

Չորացրած մրգերով և ընկույզով այս շքեղ աղանդերն ունի հարուստ, վառ համ, պատրաստվում է շատ պարզ և արագ։

Մազուրկա կեքս

Մազուրկա կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 1 բաժակ

_Կարագ 40 գր

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 200 գր

_Նարնջի կեղևի քերուկ 1 թեյի գդալ

_Չրեր և ընկույզներ 350-400 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Խմորի սոդա 0,5  թեյի գդալ

Մազուրկա կեքս
Մազուրկա կեքս. Պատրաստման եղանակը

_Չորացրած ծիրանը, ընկույզը, թուզը և սալորաչիրը կտրատել և խառնել մանր չրերի հետ։

_Մի քանի րոպե լցնել եռման ջրի մեջ, ապա չորացնել թղթե սրբիչով և խառնել մեկ ճաշի գդալ ալյուրի հետ։

_Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել կարագը, խառնել, ավելացնել ալյուրը սոդայով և նարնջի քերուկով, խառնել, ավելացնել չրերի և ընկույզի խառնուրդը, խառնել։

_Զանգվածը տեղափոխել յուղապատ ձևամանի մեջ և դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 30-35 րոպե։

_Պատրաստի թխվածքը մի փոքր սառեցնել, հանել կաղապարից, կտրատել և մատուցել թեյի հետ։

Մազուրկա կեքս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենահեշտ ռուլետ դասական տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք