Մածունով եթերային խմորը միշտ հաջող է ստացվում, իսկ բուլկիներն անչափ համեղ ու գեղեցիկ են:
Եթե դուք նոր եք սկսել թխել կամ արդեն փորձառու տնային խոհարար եք, առաջարկում եմ օգտագործել այս բաղադրատոմսը, այն անպայման ձեզ դուր կգա:

Մածունով եթերային խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 600 գրամ
_Շաքար 60 գրամ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Մածուն 200 գրամ
_Ջուր 50 մլ
_Կենդանի խմորիչ 25 գրամ
_Մարգարին 75 գրամ
_Ձու 2 հատ

Մածունով եթերային խմոր. Պատրաստման եղանակը
_Ջուրը տաքացնել ու ավելացնել շաքարավազն ու խմորիչը, թողնել 10-15 րոպե։
_Մարգարինը կամ կարագը հալեցնել։
_Խառնել մածունը, ձուն, աղը, ստացված զանգվածին ավելացնել խմորիչով ջուրը և տաք հալած մարգարինը։
_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել խմորին։
_Պետք չէ միանգամից լցնել այն, խմորը հարթ ու առաձգական չի ստացվի։
_Ամանը յուղել բուսայուղով և խմորը դնել մեջը։
_Խմորը ծածկել սրբիչով և դնել տաք տեղում, առնվազն 1 ժամ։
_Խմորը կբարձրանա 2-3 անգամ։
_Կարելի է ձևավորել կարկանդակներ կամ բուլկիներ:
_Բուլկիների միջուկը կարող է լինել ցանկացած:
_Թխել 180°C ջերմաստիճանում, սովորաբար 20-25 րոպե։

Բարի ախորժակ:







