Մածունով և մուրաբայով կեքս կարող եք թխել, երբ բոլորովին ժամանակ չունեք նուրբ ու յուրահատուկ որևէ բան պատրաստելու համար: Այս թխվածքըը շատ հարմար է որպես առօրյա աղանդեր:
Այս մոռացված բաղադրատոմսով կեքս թխելու համար վերցրեք ցանկացած մուրաբա ձեր ճաշակով։ Այս բաղադրատոմսը շատերին ծանոթ է որպես կարկանդակ, որտեղ գրեթե բոլոր մթերքները չափվում են բաժակով:

Մածունով և մուրաբայով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_ մածուն 1 բաժակ
_ մուրաբա 1 բաժակ
_ ձու 2 հատ
_ բուսական յուղ 100 մլ
_ ալյուր 2 բաժակ
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ վանիլին 1 թեյի գդալ

Մածունով և մուրաբայով կեքս. Պատրաստման եղանակը
Մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
_ Խառնել մածունն ու մուրաբան, մինչև հարթ լինի:
_ Ավելացնել ձու և խառնել։
_ Լցնել բուսական յուղը և խառնել։
_ Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի և վանիլային շաքարի հետ։
_ Խառնուրդը լցնել զանգվածի մեջ և հունցել համասեռ ու թանձր խմոր։
_ Թխելու համար նախատեսված կաղապարը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_ Կեքսը թխել 180 աստիճանով մոտ 40 րոպե, բայց անպայման ստուգեք պատրաստ լինելը և նայեք ձեր ջեռոցի առանձնահատկություններին։
Պատրաստի կեքսը հանել կաղապարից, սառելուց հետո վրան ցանել շաքարի փոշի և մատուցել թեյի հետ։

Նվազագույն ծախսած ժամանակ և մատչելի մթերքներ, իսկ արդյունքը փարթամ ու քնքուշ թխվածք է։ Եթե վերցրել եք հաղարջի, հապալասի կամ սալորի մուրաբա, ապա թթվաշությունը նվազեցնելու համար կարելի է կեքսին քսել յուղալի թթվասերով և շաքարի փոշիով հարած կրեմ։
Բարի ախորժակ:







