Մայոնեզով թխվածքաբլիթ. Օրիգինալ քաղցրավենիք թեյի համար

Մայոնեզով թխվածքաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մայոնեզով թխվածքաբլիթը փափուկ, նուրբ և եթերային է ստացվում։ Պատրաստվում է շատ արագ։

Մայոնեզով թխվածքաբլիթ

Մայոնեզով թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մայոնեզ 200 գր

_Կարագ 200 գր

_Մի պտղունց վանիլին

_Շաքարավազ 1 բաժակ

_Ալյուր, որ ստացվի փափուկ խմոր

_Շաքարավազ՝ թաթախելու համար

Մայոնեզով թխվածքաբլիթ

Պատրաստման եղանակը

_Ալյուրը պետք է վերցնել այնքան, որքան անհրաժեշտ կլինի ոչ պինդ խմորի համար։

_Կարագը հալեցնել ու թողնել սառչի։

_Խառնել մայոնեզը շաքարավազի հետ և հարել։

_Ավելացնել վանիլինը և մարգարինը, խառնել։

_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ՝ ամեն անգամ լավ հունցելով։

_Խմորը գրտնակել ոչ շատ բարակ շերտով և տարբեր ձևերով կամ սուր դանակով թխվածքաբլիթներ կտրել, ինչպես հարմար է:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները՝ շաքարավազի մեջ թաթախելուց հետո։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճան։

_Թխել 25 րոպե։

Մայոնեզով թխվածքաբլիթ

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք