Մանդարինային դրախտ. Ամանորյա բույր տարածող համեղ տորթ

Մանդարինային դրախտ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երբեմն ես թխում եմ Մանդարինային դրախտ տորթը: Ցիտրուսային բույրը հանում է սթրեսը և վերականգնում հոգեկան հավասարակշռությունը։

Իսկ եթե խոսքը նաև մանդարիններով զարմանալի համեղ նրբության մասին է, ապա վստահ եղեք, ձեզ անպայման դուր կգա:

Մանդարինային դրախտ

Մանդարինային դրախտ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ձու 6 հատ

_Շաքարավազ 125 գր

_Վանիլային շաքար 1 տուփ

_Լիմոնի կեղևի քերուկ 1 թեյի գդալ

_Ալյուր 125 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Եգիպտացորենի օսլա 50 գր

Կրեմի համար

_ժելատին 20 գր

_Կաթնաշոռ (ավելի լավ է դիետիկ) 400 գր

_Շաքարի փոշի 5 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 1 տուփ

_Ցիտրուսային յոգուրտ կամ մածուն 100 գր

_Պահածոյացված մանդարին 400 գր

_Հարած սերուցք 250 մլ

Մանդարինային դրախտ

Մանդարինային դրախտ

Մանդարինային դրախտ. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը տաքացնել մինչև 180°C։ Սպիտակուցները հարել 1 ճաշի գդալ շաքարավազի հետ մինչև փափուկ գագաթներ:

_Դեղնուցները հարել մնացած շաքարավազի և վանիլային շաքարի հետ, ավելացնել կեղևի քերուկը։

_Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը մաղել դեղնուցների մեջ, խառնել զգուշորեն, սպիտակուցները բահիկով մաս-մաս ավելացնելով խառնել վերևից ներքև, փորձելով օդը դուրս չթողնել:

_Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե։

_Կաղապարը յուղել, կողքերին ալյուր ցանել, ներքևում դնել յուղաթղթի շրջանակ:

_Խմորը լցնել մեջը և դնել ջեռոցը՝ 60 րոպե։ Թխվելուց հետո 10 րոպե թողնել ջեռոցի մեջ։ Այնուհետև հանել և թողնել սառչի մետաղական ցանցի վրա։

_Տորթը կտրել 2 մասի։ Խոնավեցնել մանդարինի կոմպոտով:

_Կրեմի համար ժելատինը թրջել մի քանի ճաշի գդալ մանդարինի կոմպոտի կամ ցիտրուսային ալկոհոլային խմիչքի մեջ։

_Կաթնաշոռը խառնել մածունի, 3 ճաշի գդալ շաքարի փոշու և վանիլային շաքարի հետ:

_Ժելատինը մի փոքր տաքացնել մինչև լուծվի, խառնել 2 ճաշի գդալ կաթնաշոռային կրեմի հետ, ապա խառնել մնացած մասի հետ։

_Երբ զանգվածը սկսի թանձրանալ, հարել սերուցքը և դրա 3/4-ը ավելացնել կրեմին։

_Խառնել մանդարինների հետ (դրանցից 10 շերտ թողնել զարդարման համար) և լցնել ներքևի շերտի վրա՝ տորթի շուրջ բացվող օղակ դնելով։

_Կրեմի վրա դնել խմորի երկրորդ շերտը՝ թեթև սեղմելով։

_Սառնարանում դնել 6 ժամ կամ ամբողջ գիշեր։ Սառած տորթի վրա ցանել  շաքարի փոշի, Սերուցքի գնդիկներ շարել տորթի եզրերով, վրան դնելով մանդարինի շերտեր։

Մանդարինային դրախտ

Կրեմի վրա կարելի է ցանել նուշի շերտիկներ։

Տորթը կտրատել չոր դանակով, ամեն անգամ կտրելուց հետո դանակը սրբելով։

Մանդարինային դրախտը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենահեշտ տուլետ դասական տարբերակով 

Խնդրում ենք Գնահատեք