Մարինացված սխտոր. Ամեն ինչի ամար ընդամենը 10 րոպե է պահանջվում: Իսկ թե ինչպես է թթու սխտորը փոխում ծանոթ ուտեստները ձմռանը, փորձեք ինքներդ:
Երիտասարդ սխտորի սեզոնին ես ոչ մի րոպե չեմ վատնում: Հենց շուկաները լցվում են անուշաբույր թարմ բանջարեղենով, ես գնում եմ և սկսում պատրասել տարբեր տեսակի պահածոներ:
Ավելի լավ է օգտագործել փոքր գլուխներ: Եթե ունեք մեծ խմբաքանակ, պատրաստեք ավելի շատ տարաներ: Կծու հավելումը հարմար է ինչպես մսի, այնպես էլ ապուրի համար:
Իսկ աղցանները աներևակայելի բուրավետ են: Ներկայացնում եմ, թե ինչպես պատրաստել ձմռանը թթու սխտորի գլուխներ: Բաղադրատոմսը նախատեսված է 0.5 լ 2 բանկայի համար:

Մարինացված սխտոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սխտոր 400 գր
_Աղ 50 գր
_Շաքար 50 գր
_Անուշահոտ պղպեղ 4 հատ
_Մեխակ 4 հատ
_Քացախ 4 ճաշի գդալ
_Դափնու տերև 2 հատ


Մարինացված սխտոր. Պատրաստման եղանակը
_Մաքրել սխտորի կեղևի ներքին շերտը, Անհրաժեշտության դեպքում կարճացնել ցողունի հիմքը:
_Մանրակրկիտ լվանալ սխտորի գլուխները:
_Սխտորը լցնել բանկաների մեջ, յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել 1 հատ դափնու տերև, 2 մեխակ և 2 անուշահոտ պղպեղ:
_Ավելացնել յուրաքանչյուր բանկայի մեջ 25 գ աղ և շաքար:
_Բաղադրիչները լցնել եռացրած սառած ջրի մեջ:
_Ծածկել բանկաները կափարիչներով և թողնել մեկ օր: Այնուհետև լցնել մարինադը կաթսայի մեջ և բերել եռման աստիճանի:
_Լցնել 2 թեյի գդալ քացախ յուրաքանչյուր բանկայի մեջ: Այժմ լցնել եռացրած մարինադը և ամուր փակել ստերիլիզացված կափարիչներով:
_Պահել բանկաները նկուղում կամ այլ զով տեղում:


Դուք կարող եք սխտորը բացել 2 ամսից: Այս բաղադրիչը հիանալի կերպով համակցվում է մսով և բանջարեղենով ուտեստների հետ: Իսկ աղցանների մեջ թթու սխտորը պարզապես անփոխարինելի է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







