Մարմելադ մուրաբա. Ելակով պահածոյի շքեղ տարբերակ

Մարմելադ մուրաբա Պահածոներ

Քաղցրասերների համար այս Մարմելադ մուրաբա վայելելն իսկական հաճույք է:

Մուրաբան պարզապես սուպեր է։ Դուք երբեք չեք համտեսել ավելի համեղ, իսկական դելիկատես, որը քսելով մի կտոր սպիտակ հացի վրա և նույնիսկ մի գավաթ կաթով ստացվում է խելահեղ համեղ նախաճաշ։

Մարմելադ մուրաբա

Մարմելադ մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ելակ 1 կգ

_Շաքարավազ 800 գր

_Կիտրոնաթթու 1/4 թեյի գդալ

_Կարագ 2-3 գր

Մարմելադ մուրաբա

Մարմելադ մուրաբա. Պատրաստման եղանակը

_Վերցնել ելակները, մանրակրկիտ լվանալ և մանր կտրատել։

_Լցնել մեծ կաթսայի մեջ, վրան շաքարավազը լցնել ու թողնել մի քանի ժամ։

_Կրակի վրա դնելուց հետո տաքացնել մոտ 60-70 աստիճան, խառնել։

_Ավելացնել կիտրոնաթթուն և անջատել կրակը, քամել հովացած հատապտուղները քամոցի միջով և օշարակը նորից լցնել կաթսայի մեջ։

_Օշարակով կաթսան դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, եթե շատ փրփուր առաջանա, տապակի մեջ մի փոքրիկ կտոր կարագ գցել։

_Օշարակը եփել 15-17 րոպե, ապա հեռացնել մնացած փրփուրը և անջատել կրակը։

_Մի փոքր սառած օշարակի մեջ ավելացնել ելակը, խառնել և թողնել մնա 1,5 ժամ։

_Այժմ միացնել կրակը, մուրաբան տաքացնել մինչև 80-85 աստիճան և անմիջապես անջատել կրակը։

_Տաք մուրաբան արագ լցնել ստերիլիզացված բանկաների մեջ։

_Կափարիչներով փակել, թողնել ամբողջովին սառչի, ապա դնել պահոցում։

Մարմելադ մուրաբա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Խնդրում ենք Գնահատեք