Մեղրային բիսկվիթ իսկական հաճույք է: Որքան զարմանալի է, այն ավելի հեշտ է պատրաստել, քան մեղրով թխվածքը, բայց միևնույն ժամանակ ոչ պակաս համեղ և նուրբ է։
Կարող եք պարզապես մի մեծ բիսկվիթ թխեցի, կտոր-կտոր անել ու շաքարի փոշի ցանել։
Իսկ եթե էսթետիկ հաճույք կուզենաք ստանալ, ապա կարող եք մի քիչ երևակայությունը միացնել ու զարդարել կտորները:

Մեղրային բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մեղր 2-3 ճաշի գդալ
_Թթվասեր 1 բաժակ
_Շաքարավազ 0,5 բաժակ
_Մի պտղունց աղ
_Մանրացված ընկույզ 50-60 գրամ
_Սոդա քացախով բացած 0,5 թեյի գդալ
_Ձու 2 հատ
_Նարնջի կեղևի քերուկ 1 ճաշի գդալ
_Ալյուր մոտ 1 բաժակ
_Մի պտղունց դարչին
_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Մեղրային բիսկվիթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել շաքարավազով, ավելացնել աղը, մեղրը, ընկույզը, թթվասերը, նարնջի կեղևի քերուկը, դարչինը, սոդա (անպայման մարել) և ալյուրը։
_Ամեն ինչ լավ խառնել։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 200°C և թխել 45 րոպե։
_Պատրաստ լինելը ստուգել փայտիկով, այն պետք է մնա մաքուր և չոր։
_Պատրաստի տորթը կտրատել չափաբաժիններով, ցանկության դեպքում վրան ցանել շաքարի փոշի։
_Իսկ եթե տորթի վրա լցնեք շոկոլադե գլազուր, կստացվի ուղղակի հրաշք:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձվանի բիսկվիթ







