Մեղրային բիսկվիթ. Անուշաբույր նուրբ քաղցրավենիք

Մեղրային բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փարթամ մեղրային բիսկվիթը զարմանալիորեն համեղ է և դուք անպայման կկարողանաք այն թխել: Բիսկվիթը շատ նուրբ է ստացվում, մեղրի նուրբ բույրով և ուղղակի հալչում է բերանում։

Բաղադրատոմսը զարմանալի է. Այն հիանալի բարձրանում է և հետո չի նստում։ Եթե ​​այն կտրեք մեջտեղից և քսեք խտացրած կաթ, կստացվիթ պարզապես սուպեր քաղցրություն: Հիասքանչ թխվածք ձեր սիրելի ընտանիքի համար։

Մեղրային բիսկվիթ

Մեղրային բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Շաքարավազ 160 գրամ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Խտացրած կաթ 1 բանկա

_Ընկույզ՝ զարդարելու համար

_Ալյուր 190 գրամ

Մեղրային բիսկվիթ

Մեղրային բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_Վերցնել խորը տարա և դրա մեջ կոտրել ձվերը:

_Շաքարավազը և մեղրը լցնել ձվերով տարայի մեջ։

_Ամեն ինչ լավ հարել 10 րոպե կամ մի փոքր ավելի՝ մինչև ծավալը ավելանա (մոտ չորս անգամ) և թանձր սպիտակ զանգված ստացվի:

_Այնուհետև կամաց-կամաց ավելացնել ալյուրը, ներքևից վերև խառնել։

_Վերցնել կաղապարը, ծածկել յուղաթղթով և խմորը լցնել մեջը։

_Որպեսզի թխվածքաբլիթի մակերեսը հարթ լինի, պետք է խմորով ձևամանը մի քանի անգամ պտտել ցանկացած ուղղությամբ։

_Թխել ջեռոցում 170-180 աստիճան ջերմաստիճանում։

_Պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

_Բիսկվիթը թողնել սառչի ձևամանի մեջ, հետո հանել սառած թխվածքը և կտրատել երեք շերտի։

_Շերտերին քսել եփած խտացրած կաթ։

_Տորթի վրա լցնել շոկոլադե գլազուր, զարդարել ընկույզով։

Մեղրային բիսկվիթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Շոկո

Խնդրում ենք Գնահատեք