Պատրաստենք նրբահամ քաղցրավենիք թեյի համար: Համեղ մեղրային թխվածքաբլիթների պարզ բաղադրատոմսը ձեզ շատ դուր կգա:

Մեղրային թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 100 գր
_Վանիլային շաքար
_Բուսական յուղ 120 գր
_Մեղր 1 ճաշի գդալ
_Ալյուր 450 գր
_Փխրեցուցիչ 8 գր
_Սոդա 1/4 թեյի գդալ

Պատրաստման եղանակը
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։
_Խառնել բոլոր բաղադրիչները և հունցել փափուկ, առաձգական խմոր։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը բարակ շերտով գրտնակել և թխվածքաբլիթները կտրատել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, վրան շարել թխվածքաբլիթները։
_Ձուն հարել և քսել թխվածքաբլիթների վրա։ Ցանկության դեպքում կարելի է վրան ցանել շաքարավազ, մանրացված ընկույզ։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 10-15 րոպե, առաջնորդվեք ըստ ձեր ջեռոցի։

Թխվածքաբլիթները երկար ժամանակ փափուկ են մնում, եթե դրանք պահեք փակ տարայի մեջ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ թխվածքաբլիթներ







