Ինչպե՞ս պատրաստել մատչելի մեղրով թխվածքաբլիթներ տանը. Մթերքները խառնել ու դնել ջեռոցում:
Եթե կարծում եք, որ թխվածքաբլիթները միայն վնաս են տալիս մարդու օրգանիզմին, արժե մի փոքր ավելի լավ հասկանալ այս հարցը: Իրականում մեղրով թխվածքաբլիթները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, ցինկ, մագնեզիում և յոդ։ Իսկ այս տարրերը կարևոր դեր են խաղում մեր առողջության համար։

Մեղրով թխվածքաբլիթներ. Բաղադրիչները
_ հավի ձու — 2 հատ
_ ալյուր — 430 գ
_ շաքարավազ — 100 գ
_ սոդա — 1 թեյի գդալ
_ վանիլային շաքար — 10 գ
_ մեղր — 90 գ
_ աղ — 1 պտղունց
_ բուսական յուղ — 80 մլ
_ դարչին — 1 թեյի գդալ

Մեղրով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_ Խորը տարայի մեջ միացնել ձուն, հատիկավոր շաքարավազը և վանիլինը, արևածաղկի ձեթը։ Բաղադրիչների ընդհանուր զանգվածին ավելացնել մեղրը, սոդան և դարչինը, խառնել մինչև միատարր զանգված ստացվի։
_ Այս խառնուրդի մեջ մաղել ալյուրը՝ մի քանի մասերով։ Երկրորդ կամ երրորդ մասն ավելացնելուց հետո կարող եք ձեռքով խմորը հունցել մոտ մի երկու րոպե։
_ Պետք է ստանաք փափուկ, ճկուն խմոր, որը չի կպչի ձեռքերին։
_ Խմորը գրտնակել մոտ մեկ սմ հաստությամբ շերտով, այն կտրատել փախլավայի նման:
_ Ջեռոցի տապակի վրա դնել յուղաթուղթ, որի վրա շարել խմորի կտորները։
_ Կարևոր է դրանց միջև հեռավորություն պահպանել, քանի որ թխելու ընթացքում թխվածքաբլիթների ծավալը մեծանալու է։
_ Խմորի վրա կարող եք ձևավորում անել պատառաքաղով:
_ Թխվածքաբլիթները թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե։

_ Տնական թխվածքաբլիթները կարելի է պատրաստել արագ և հեշտությամբ, գլխավորը ցանկություն ունենալն է։
Ստացվում են համեղ, առողջարար և խնայող թխուկներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով թխվածքաբլիթներ







