Մեղրով թխվածքաբլիթներ. Փխրուն խմորեղենն անմիջապես հալչում է բերանում

Մեղրով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եթե երբևէ փորձել եք Մեղրով թխվածքաբլիթներ, ուրեմն այլևս չեք կարող դադարել դրանք ուտել:

Իրականու նման համեղ թխվածքր պատրաստելը հեշտ է։ Մենք ունենք պարզ բաղադրատոմս, որով թխելն անգամ հաճույք է:

Մեղրով թխվածքաբլիթներ

Մեղրով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 100 գր

_Շաքար 80 գրամ

_Ձու 2 հատ

_Մեղր 140 գրամ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

_Ալյուր 430 գր

_Սպիտակուց 1 հատ

_Ընկույզ 90 գր

Մեղրով թխվածքաբլիթներ

Մեղրով թխվածքաբլիթներ

Մեղրով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Վերցնել խորը տարա, մեջը կոտրել ձուն, ավելացնել շաքարավազն ու մի պտղունց աղը, հարիչով հարել 2 րոպե։

_Ավելացնել կարագը, նորից խառնել և մեղրը լցնել մեջը, միացնել հարիչը, չմոռանաք ավելացնել մի քիչ փխրեցուցիչ։

_Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, սկսել խմորը ձեռքերով հունցել։

_Ամեն ինչ հեշտ է ստացվում, խմորը ծածկել տոպրակով և դնել սառնարանը 15 րոպե։

_Ընկույզները լցնել բլենդերի մեջ և վերածել փշրանքների։

_Խմորը հանել սառնարանից և մասերով կտրատել՝ մոտ 40 գրամ քաշով։

_Գնդիկի ձև տալ և քսել ձվի սպիտակուցը և թաթախել ընկույզի փշրանքների մեջ։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և դնել ջեռոցը:

_Թխել 20 րոպե 180 աստիճան ջերմաստիճանով:

Մեղրով թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները պատրաստ են: Մեկ անգամ պատրաստելով այս խմորեղենը՝ դուք միշտ կօգտագործեք այս բաղադրատոմսը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք