Մեղրով տորթ. Ամենահեշտ ու համեղ տարբերակը

Մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով տորթ. Ամենահեշտ ու համեղ տարբերակը
Ես պարզապես հանցագործություն կհամարեմ այն, որ չկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես կարել է պատրաստել ամենապարզ և համեղ մեղրով տորթը: Ես սիրում եմ այս բաղադրատոմսը:

Իրականում այս տորթի հետ կապված ավելորդ քաշքշուկ չկա, և այն ստացվում է շատ է համեղ է: Այնքան նուրբ, որ կարող եք այն ուտել միայն շրթունքներով: Այնպես որ, փորձեք, սիրելիներս, հուսով եմ՝ ձեզ նույնպես դուր կգա:

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • ձու — 4 հատ
  • շաքար — 1 բաժակ
  • մեղր — 3 ճաշի գդալ
  • սոդա — 1 թեյի գդալ
  • հալված կարագ — 2 ճաշի գդալ
  • ալյուր — 250 գրամ

Կրեմ

  • թթվասեր — 1 լ
  • շաքար — 1-1,5 բաժակ
  • կես կիտրոնի կեղևի քերուկ
  • մի տուփ վանիլին

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Պատրաստել տորթի խմորը: Դրա համար ձվերը հարել շաքարով:
  2. Հալեցնել մեղրը ջրային բաղնիքում՝ թույլ չտալով, որ եռա: Հենց տեսնեք, որ այն սկսում է փրփրել, անջատեք և սոդան ավելացրեք: Դուք պետք է փրփուր ստանաք:
  3. Դրանից հետո ավելացրեք ստացված փրփուրը հարած ձվերին:
  4. Հալեցնել կարագը և ավելացնել խառնուրդին, ապա ավելացնել ալյուրը: Խմորը պիտի ստացվի այնպիսին, ինպիսին անում եք թխվածքաբլիթներ թխելիս:
  5. Վերցրեք ձևամանը, քսել կարագով, վրան ցանել ալյուր:
  6. Խմորի կեսը լցնել ձևամանի մեջ:
  7. Ջեռոցը տաքացնել 180 ° C ջերմաստիճանում և թխել շերտը մոտ 20 րոպե:
  8. Թխել նաև երկրորդ շերտը:
  9. Սառեցրած շերտերը հորիզոնական կտրել այնքան կտորների, որքան կարող եք ստանալ: Մեկ շերտը կտրում եմ 4 մասի:
  10. Պատրաստել կրեմը` հարել թթվասերը շաքարով, վանիլինով: Վերջում ավելացնել կիտրոնի կեղևի քերուկը:

Մեղրով տորթ

Բոլոր խմորաշերտերին առատորեն քսեք յուղալի կրեմ: Կրեմով ծածկել վերևի շերտն ու կողքերը: Զարդարեք թխվածքը ձեր հայեցողությամբ: Դուք կարող եք պարզապես փշրանքներ ցանել կամ ծածկել քերած շոկոլադով:
Թող որոշ ժամանակ կրեմը ներծծվի և մատուցեք: Հավատացեք, տորթն անչափ համեղ է:

Տեսանյութ

Մեղրով տորթի պատրաստում

Խնդրում ենք Գնահատեք