Ինքը կարող է ավելի լավ լինել, քան նուրբ տորթը: Ներկայացնում ենք ձեզ Մեղրով տորթ առանց շաքարի և ձվի:
Պատրաստեք այս դիետիկ քաղցրավենիքը պահքի օրերին հաճելի պահեր վայելելու համար:

Մեղրով տորթ առանց շաքարի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 100 գր
_Մեղր 6 ճաշի գդալ
_Սոդա 1 թեյի գդալ
_Աղ 1/2 թեյի գդալ
_Ալյուր 4 բաժակ
_Թթվասեր 300 գր
Կրեմի համար
_Թթվասեր 700 գր
_Մեղր 4 ճաշի գդալ
_Կաթնաշոռ 200 գր

Մեղրով տորթ առանց շաքարի. Պատրաստման եղանակը
_Կարագը, մեղրը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել սոդան, խառնել և հեռացնել ջրային բաղնիքից։
_Ստացված զանգվածին ավելացնել թթվասերը, աղը, ալյուրը։ Հունցել փափուկ խմոր (ալյուրի քանակը կարգավորելի է):
_Ստացված խմորը դնել կաթսայի մեջ, ծածկել կափարիչով և դնել սառնարանում 30-60 րոպե։
_Խմորը բաժանել մասերի (սա կախված է ձեր ջեռոցի տապակի չափերից) զգուշորեն գրտնակել (այն շատ փխրուն է), կտրատել շերտերը,
_Թխել ջեռոցում 200 C-ով 5-7 րոպե և թողնել սառչեն շերտերը։
_Կրեմի համար խառնել թթվասերը, մեղրը, կաթնաշոռը և հարել հարիչով կամ բլենդերով։
_Շերտերին քսել կրեմը և 2 ժամ թողնել սառնարանում՝ ներծծվելու համար։
_Զարդարել ըստ ցանկության, կարելի է ուղղակի կակաո ցանել։

Բարի ախորժակ
Տեսանյութ
Մեղրով տորթ. Թափանցիկ նուրբ և անչափ համեղ







