Մեղրով տորթ. Եփած կրեմով օրիգինալ խմորեղեն

Մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հնարավո՞ր է հրաժարվել եփած խտացրած կաթով մի կտոր բուրավետ մեղրով տորթից: Մեզ թվում է, որ դա ուղղակի աներևակայելի է։ Այս աղանդերի մի քանի տարբերակներ կան, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեզ։

Ըստ մեր բաղադրատոմսի՝ խմորի մեջ օգտագործվում է մանրացված ընկույզ, ինչը տորթի համը մի փոքր յուղալի է դարձնում։ Ինչպես կարող եք պատկերացնել, որքան համեղ լինի, այնքան ավելի հրաշալի կլինի վերջնական արդյունքը:

Մեղրով տորթ

Մեղրով տորթ Անհրաժեշտ բաղադրիչները

Կրեմի և զարդարելու համար

_Թթվասեր (առնվազն 35% յուղ) 200 գր

_Եփած խտացրած կաթ 400 գր

_Մաքրած ընկույզ 50 գր

Խմորի համար

_Ձու 3 հատ

_Մեղր 250 գր

_Սոդա 1/2 թ/գդ

_Թթվասեր (առնվազն 35% յուղ) 200 գր

_Ալյուր 240 գր

_Մանր կտրատած ընկույզ 200 գր

_Կարագ 10 գր

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարիչով հարել կիսով չափ մեղրի և սոդայի հետ, մինչև փարթամանա: Ավելացնել թթվասերն ու մնացած մեղրը, մանրակրկիտ խառնել։

_Խմորի համար ալյուրը մաղել ամանի մեջ, այնուհետև զգուշորեն, փոքր մասերով, խառնել  ձվի-մեղրի խառնուրդի մեջ: Ավելացնել մանր կտրատած ընկույզը և լավ խառնել։

_Պատրաստի խմորը պետք է նման լինի թանձր թթվասերի։ Բաժանել այն 4 մասի։

_Պատրաստել թխելու համար նախատեսված ձևամանը։ Հարկավոր է 26 սմ տրամագծով բացվող ձևաման, որի վրա փռել յուղաթուղթ և քսել կարագով։

_Ջեռոցը տաքացնել մինչև 180 ° C։ Խմորի մի մասը լցել ջեռոցի տապակի մեջ և թխել 8-10 րոպե։

_Պետք է ոսկեգույն դառնա և սկսեն մի փոքր մգանալ եզրերը: Թխել ևս երեք շերտ:

_Պատրաստել կրեմ։ Դրա համար սառը թթվասերը հարել հարիչով, մինչև փարթամանա:

_Այնուհետև աստիճանաբար ցածր արագությամբ հարելով՝ ավելացնել եփած խտացրած կաթը։

_Հավաքել մեղրով տորթը: Շերտերին քսել կրեմ և դնել իրար վրա։ Սառնարանում թողնել առնվազն 4 ժամ։

Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով։

Մեղրով տորթ

Հաճելի համտեսում:

Տեսանյութ

Ձվանի Բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք