Մեղրով տորթ. Ավանդական թխվածքը յուրահատուկ ձևով

Մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամանորյա տոներին առաջարկում եմ պատրաստել համեղ կրեմով և նուրբ մեղրով տորթ։

Մեղրով տորթ

Մեղրով տորթ.Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

_Ալյուր 480-500 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 200 գր

_Մեղր 1 ճաշի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

Կրեմ

_Կաթ 0,5լ

_Ձու 3 հատ

_Ալյուր կամ օսլա 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 200 գր

_Կարագ 150 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Մեղրով տորթ

Մեղրով տորթ

Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի և մեղրի հետ։

_Ավելացնել սոդան, խառնել, դնել ջրային բաղնիքի վրա և տաքացնել՝ անընդհատ խառնելով, մինչև զանգվածը կրկնապատկվի ծավալով։

_Տարան վերցնել գոլոշու վրայից և աստիճանաբար ավելացնել ալյուրը, փափուկ և չկպչող խմոր հունցել։

_Խմորը բաժանել 8 հավասար մասերի։ Յուրաքանչյուրը գրտնակել 22,5 սմ տրամագծով բարակ շրջանակ։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճան։ Թխել շերտերը:

_Կրեմի համար կաթը եռացնել։ Առանձին հարել ձուն, շաքարավազը և ալյուրը (կամ օսլան):

_Ձվի զանգվածը աստիճանաբար լցնել եռացող կաթի մեջ՝ անընդհատ խառնելով։

_Եփել մինչև թանձրանա,  թողնել հանգստանա:

_Ավելացնել վանիլինն ու փափկած կարագը, հարել հարիչով։ Շերտերին կրեմ քսել և ձևավորել ըստ ճաշակի:

Մեղրով տորթ

Մեղրով տորթ

Հաճելի ժամանց

Տեսանյութ

Մեղրով տորթ՝ թափանցիկ, նուրբ և անչափ համեղ

Խնդրում ենք Գնահատեք