Մեղրով տորթ. Այս տորթն այնպիսի նուրբ համ ունի, որ ոչ ոք չի հրաժարվի

Մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով տորթ. Այս տորթը սիրում են բոլորը, բայց ամեն մեկի թխածն իր համն ունի, ամեն մեկի պատրաստածը իր յուրահատուկ քնքշությունն է ունենում:
Մեղրով տորթից անհար է հրաժարվել, անգամ եթե դիետայի մեջ ես, կամ վախենում ես գիրանալ, որովհետև ամենաչքնաղ տորթի բույրը գայթակղում է: Այս տորթը բոլոր առումներով կատարյալ է: Բայց միգուցե թերևս միայն մեկ թերություն ունի, երբ սկսում եք վայելել` անհնար է կանգ առնել:

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Բաղադրությունը

Խմորի համար.

_420 գրամ մեղր

_80 գրամ շաքար

_150 գրամ թթվասեր

_120 գրամ կարագ

_1 թեյի գդալ սոդա

_4 հատ ձու

_400 գրամ ալյուր

Կրեմի համար.

_800 գրամ հաստ թթվասեր

_250 գրամ շաքար

_400 մլ յուղային սերուցք

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Թթվասերը խառնել սոդայի հետ և մի կողմ դնել:

_Մի ամանի մեջ լցրեք շաքարավազը, կարագը և մեղրը: Դրեք ջրային բաղնիքի վրա և տաքացրեք մինչև շաքարը լուծվի:

_Ավելացնել թթվասերն ու սոդան և խառնել, մինչև զանգվածը դադարի փրփրել:

_Այժմ հեռացնել ջրային բաղնիքից ավելացնել ձվերը և ալյուրը: Խմորը հունցել:

_Խմորը բաժանել 10 կտորների: Թխել 24 սմ տրամագծով ձևամանի մեջ, որը անպայման ծածկված է յուղաթղթով:

_Յուրաքանչյուր շերտը թխվում է մոտ 10 րոպե 180 աստիճանով:

_Շերտեր թխելիս պետք է պատրաստել կրեմը. Դրա համար թթվասերը հարել շաքարով և սերուցքով, մինչև հարթ զանգված դառնա:

_Շերտերը հավասարեցրեք տորթի ամանին՝ կտրելով եզրերը: Ավելացած կտորները լավ փշրեք պատրաստի տորթի մակերեսը պատելու համար:

_Կրեմ քսել բոլոր շերտերի վրա: Առաջին շերտը դնելուց առաջ ամանի վրա մի փոքր կրեմ դրեք:

_Վերևն ու կողքերը կրեմով պատել և ավելցուկ կտորներից փխրուն փշրանքներով ցանեք:

_Թողեք սառնարանում մնա նվազագույնը 4-5 ժամ:

_Բարով վայելեք կյանքի այս հաճույքը:

Խնդրում ենք Գնահատեք