Մեղրով տորթ. 30 րոպեում թխվող սիրելի աղանդեր

Մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սա Մեղրով տորթի մեր ընտանիքի սիրելի բաղադրատոմսերից մեկն է։

Ես սիրում եմ, քանի որ գրեթե պատրաստելու բարդություն չկա, իսկ ընտանիքս՝ քանի որ տորթը շատ համեղ է ստացվում, նուրբ և փափուկ։

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 300 գր

_Մեղր 4 ճաշի գդալ

_Սոդա 2 թեյի գդալ

_Ձու 4 հատ

_Ալյուր 400 գր

_Թխվածքաբլիթներ 200 գր

_Թթվասեր 1,5 — 2 լ

_Շաքարի փոշի 200 գր

_Վանիլին մի պտղունց

_Թթվասերի խտացուցիչ

Մեղրով տորթ

Մեղրով տորթ. Պատրաստման եղանակը

_Շաքարավազը խառնել մեղրի և փափկած կարագի հետ։

_Վերցնել մեծ, հաստ հատակով կաթսա, որպեսզի զանգվածը չթափվի կրակի վրա դնելիս։

_Հալեցնել կրակի վրա, խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները միանան։

_Ավելացնել սոդան և հարել։

_Երբ զանգվածը դադարի փրփրել, վերցնել կրակից և թողնել սառչի 5 րոպե։

_Ավելացնել ձվերը և խառնել։

_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ, խմորը շաղախել, այն պետք է թանձր լինի, ինչպես տնական թթվասերը։

_Ջեռոցի տապակը (վերցրեք միանգամից 2 հատ) յուղաթղթով ծածկել և լցնել խմորը, հավասարեցնել:

_Թխել 180 աստիճանով՝ 5-ից 7 րոպե։

_Թողնել սառի, կտրել եզրերը, յուրաքանչյուր շերտ կտրել 2 մասի։

_Թթվասերը հարել շաքարի փոշու և թթվասերի կամ սերուցքի համար նախատեսված խտացուցիչով:

_Խմորի ավելացած եզրերի կտորները թխվածքաբլիթների հետ միասին բլենդերով փշրանքների վերածել: Դա մեզ պետք է տորթի վրան ու կողքերին ցանելու համար։

_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով: Կրեմն առատորեն քսեք, որ շերտերը լավ ներծծվեն։

_Այնուհետև ցանել փշրանքները և մի քանի ժամով թողնել սառնարանում։

Մեղրով տորթ

Ցանկության դեպքում թխվածքաբլիթների փշրանքին կարող եք նաև վանիլին ավելացնել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ Թափանցիկ նուրբ և անչափ համեղ

Խնդրում ենք Գնահատեք