Միկի Պայ թխվածքաբլիթներ. Փափուկ ժելե կրեմով քաղցրավենիք

Միկի Պայ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Միկի Պայ թխվածքաբլիթները ամբողջությամբ շոկոլադե են՝ բուրավետ և համեղ կրեմի միջուկով։ Բաղադրատոմսը կարելի է հիմք ընդունել և թխել քնքուշ տորթեր:

Միկի Պայ թխվածքաբլիթներ

Միկի Պայ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 160 գր

_Կակաո 40 գր

_Սոդա 3 գր

_Փխրեցուցիչ 3 գր

_Աղ քառորդ թեյի գդալ

_Կարագ 70 գր

_Շաքարավազ 120 գր

_Ձու 1 հատ

_Թթվասեր 70 գր

_Կաթ 100 մլ

Կրեմի համար

_Մածուն 100 գր

_Սերուցք 150 գր

_Շաքարի փոշի 50 գր

_Ժելատին 7 գր

_Ջուր կամ կաթ 50 մլ

Միկի Պայ թխվածքաբլիթներ

Միկի Պայ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը խառնել կակաոյի, սոդայի, փխրեցուցիչի, աղի հետ և մաղել։

_Ժելատինը լցնել կաթի կամ ջրի մեջ և թողնել ուռչի։

_Փափկած կարագը շաքարավազի հետ հարել 4 րոպե։

_Ավելացնել ըստ ճաշակի վանիլինը, ձուն և շարունակել հարել։

_Լցնել թթվասերը և հարել, մինչև հարթ լինի։

_Աստիճանաբար ավելացնել չոր զանգվածը և հարել հարիչով, մինչև հարթվի։

_Ավելացնել կաթը և հարել, խմորը պետք է թանձր լինի։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և գդալով շարել թխվածքաբլիթները։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15 րոպե, թողնել սառի։

_Ջելատինը տաքացնել գոլորշու վրա։

_Մածունը խառնել ժելատինի և շաքարի փոշու կեսի հետ:

_Հարել սերուցքը և աստիճանաբար ավելացնել շաքարի փոշու մնացած մասը։

_Սերուցքը և ժելատինով մածունի խառնուրդը միացնել, զգուշորեն խառնել և 10 րոպեով դնել սառնարանը։

_Մի թխվածքաբլիթի վրա գդալով քսել կրեմը, ծածկել երկրորդով։

_Որոշ ժամանակ անց կրեմը լավ կպնդանա ու բլիթները չեն քանդվի։

Միկի Պայ թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Էսկիմո. Նուրբ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք