Մինի բլիթներ. Հրաշալի նախաճաշ ամբողջ ընտանիքի համար 15 րոպեում

Մինի բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նման փոքրիկ կաթնաշոռային Մինի բլիթները ձեզ անպայման դուր կգան՝ դրանք շատ փարթամ, փափուկ, ախորժելի և բուրավետ են ստացվում։

Պատրաստեք ձեր սեփական նախընտրումներով միջուկը հատապտուղներից, մրգերից, մի կտոր շոկոլադից և այլն։

Մինի բլիթներ

Մինի բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 1 տուփ (180 գ)

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Վանիլին մի պտղունց

_Աղ մի պտղունց

_Ալյուր 220 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1 թեյի գդալ

_Թթվասեր՝ հյուրասիրելու համար

Մինի բլիթներ

Մինի բլիթներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը խառնել աղի ու շաքարի, վանիլինի ու ձվի հետ։

_Ոչ այնքան քաղցր լինելու համար, ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ։

_Լցնել փխրեցուցիչը, բուսայուղը և ալյուրը։

_Ստանալ փափուկ խմոր, որը երկար հունցելու կարիք չկա։

_Կարելի է պատրաստել ցանկացած միջուկով, հատապտուղներով կամ մրգերով: Այս դեպքում՝ մի բանան կտրատել:

_Խմորը բաժանել երկու մասի և յուրաքանչյուրը գրտնակել միջին հաստության շերտով։

_Բանանի կտորները դնել իրարից փոքր հեռավորության վրա։

_Ծածկել խմորի երկրորդ շերտով և բաժակով կլոր կարկանդակներ կտրել, որպեսզի ներսում բանանի կտոր լինի։

_Տապակել բուսայուղ քսած տապակի մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն լինի։

Մինի բլիթներ

Այսպիսի բլիթները մատուցում եմ թթվասերով, կարելի է՝ մեղրով և ջեմով ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադի կեֆիրով

Խնդրում ենք Գնահատեք