Տարբեր քաղցր միջուկով բուլկիները ձեզ անպայման դուր կգան։
Ես վերցրեցի շոկոլադե մածուկ, բայց դուք կարող եք ցանկացած այլ միջուկ: Կաթով և մածունով խմորը շատ եթերային է և փափուկ։

Միջուկով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 200 մլ
_Մածուն 100 մլ
_Շաքարավազ 100 գր
_Մի պտղունց աղ
_Չոր խմորիչ 10 գր
_Բուսական յուղ 100 մլ
_Ձու 2 հատ
_Ալյուր՝ մոտ 700 գր
_Շոկոլադե մածուկ՝ ըստ ճաշակի


Միջուկով բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, լավ խառնել։
_Կոտրել ձվերը, բուսական յուղի հետ, խառնել մինչև համասեռ դառնա:
_Ավելացնել մածունը, խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել, խմոր հունցել։
_Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի մի փոքր պակաս ալյուր, բայց ոչ ավել, քան նշված քանակությունը։ Հետևաբար, փորձեք հենց այնքան, որքան խմորն ինքն է վերցնում:
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Խմորը կտրատել և բաժանել մասերի, գնդիկներ անել և թաղանթով ծածկել, թողնել 15 րոպե։
_Գնդիկները գրտնակել և շոկոլադը մի եզրին քսել, մի փոքր ծալել, եզրը ամրացնել։

_Խմորի մնացած մասի վրա կտրվածքներ անել և ծալել, եզրերը վրա բերելով՝ դարձնել օղակ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել բուլկիները, ժածկել և թողնել 30 րոպե։
_Բուլկիների վրա քսել հարած դեղնուց և թխել 180 աստիճանով մոտ 20-25 րոպե։


Խմորն այնքան նուրբ և եթերային է, որ կարկանդակները պարզապես հալչում են բերանում։ Շոկոլադե միջուկը հիանալի կերպով լրացնում է խմորը, նույնը կարող է լինել ձեր ընտրած ցանկացած այլ քաղցր միջուկի դեպքում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի Կրուասաններ







